Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական S-400 ԶՀՀ-ների Թուրքիա մատակարարման հարցը փակ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիան դրանք արդեն ձեռք է բերել, դա ավարտված գործ է»,-ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ ակնկալվում է, որ S-400-ները կմատակարարվեն հաջորդ ամիս։
Նա հավելել է, որ Անկարան պարտավոր չէ «թույլտվություն ստանալ»՝ դրանք ձեռք բերելու համար։