Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն անվանել է թեկնածուի անունը, որին կցանկանար տեսնել իր իրավահաջորդի դերում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ինչպես նշվում է, Յունկերը պաշտոնապես աջակցել է «Եվրոպական ժողովրդական կուսակցությունից» բավարացի Մանֆրեդ Վեբերի թեկնածությունը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ որևէ այլ թեկնածուի չի աջակցում:
«Պլան «Բ» չկա»,- հստակեցրել է Յունկերը:
Նրա կարծիքով, Վեբերը «հանձնաժողովի լավ նախագահ կլինի»:
Յունկերի պաշտոնավարումը կավարտվի 2019 թ.-ի հոկտեմբերի վերջին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Յունկերը ցանկանում է Եվրահանձնաժողովում ավելի շատ կանանց տեսնել: