ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Լեհաստանի ղեկավար Անջեյ Դուդայի մամլո ասուլիսի ժամանակ, Սպիտակ տան այգում, սարդը սարդոստայն է հյուսել առաջնորդների խոսափողերի միջև:
Սարդոստայնի արևի տակ փայլող թելերին ուշադրություն են դարձրել Twitter-ի օգտատերերը:
Նրանցից ոմանք դա լավ նշան են համարել երկու երկրների միջև բարեկամության հաստատման ճանապարհին:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնին հաջողվել է Լեհաստանի հետ համաձայնության գալ ամերիկյան նոր F-35 կործանիչների վաճառքի վերաբերյալ:
It looks like there is a spider cobweb between Polish President Duda and Trump. pic.twitter.com/Jv3CXiLgYu
— Rob Ottawa (@RobOttawa) June 12, 2019