Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սերժ Սարգսյանն «ասել» է, թե ինչով է զբաղված

Հունիսի 12-ին լրագրողները փորձել են ներքաղաքական հարցերի վերաբերյալ որևէ խոսք ստանալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, բայց ապարդյուն: Սերժ Սարգսյանը նրանց այդ «գայթակղության» առաջ է դրել Կոմիտասի պանթեոն՝ Անդրանիկ Մարգարյանի շիրմին կատարած այցով, նրա ծննդյան օրվա առիթով: Ներքին հարցերի, ներքաղաքական զարգացումների մասին որևէ խոսք ասելու հարցերի նկատմամբ Սարգսյանը եղել է անդրդվելի լուռ, թեև այդ լռությամբ նա, կարծես թե, բավականին պատկերավոր կերպով ցույց է տվել, թե ինչով է զբաղված իր միտքը այս շրջանում, և որն է գերակա ուղղությունը։ Իսկ դա արձանագրելու համար արժե թերևս գնալ փոքր-ինչ հետ՝ Հաղթանակի տոնակատարություններ Արցախում:

Ի դեպ, այդ շրջանից Հայաստանի ներքին կյանքում սկսեցին ծավալվել հայտնի զարգացումները՝ նոր, բուռն ալիքով: Սերժ Սարգսյանն այդ շրջանում այցելել էր Արցախ, ընդ որում՝ պաշտոնապես հայտնելով այդ մասին գրասենյակի միջոցով: Արցախում որևէ մեկնաբանություն ստանալու Ազատություն ռադիոկայանի փորձին Սերժ Սարգսյանն ուշագրավ պատասխան էր տվել՝ Հայաստանի ներքաղաքական հարցերի մասին ինձ կհարցնեք Հայաստանում: Եվ ահա, Հայաստանում լրագրողները հարցնում են, իսկ Սերժ Սարգսյանը՝ լռում: Ստեփանակերտում Սարգսյանը ավելի ուշ խոսել էր այլ, այսպես ասած՝ արցախյան թեմաների մասին, այն էլ պատերազմի պատմության: Դրանով, մինչ այդ էլ Հայաստանի մասին հարցերը Հայաստանում տալու հորդորով, Սարգսյանն անշուշտ ընդգծում էր, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումներում չի տեսնում իր՝ որևէ անելիք:

Այստեղ կա երկու շերտ: Նախ, այդպիսով նա կարծես թե տարանջատվում էր Ռոբերտ Քոչարյանից, որը հակառակ դիրքավորման մեջ է Հայաստանի ներքաղաքական կյանքում դերի և ասելիքի առումով, և երկրորդ՝ ընդգծում էր Արցախով իր զբաղվածությունը: Իհարկե, թե հատկապես ինչ բնույթի, ինչ օրակարգով է այդ զբաղվածությունը, Սերժ Սարգսյանը չի մանրամասնել ու չի մանրամասնում: Միևնույն ժամանակ, այս շրջանում Արցախ-Հայաստան զարգացումների համատեքստը, Արցախի շուրջ արտաքին զարգացումների շրջանակը, ինչպես նաև Արցախում իշխանության ձևավորման գործընթացն ու դրա վրա թե՛ հայաստանյան, թե՛ նաև արտաքին շրջանակների հնարավոր ազդեցության կամ ազդեցության փորձերի հանգամանքը տալիս են մի շարք ենթադրությունների կամ հարցադրումների տեղիք: Սերժ Սարգսյանն այնտեղ է հավաքականորեն սպառնացող արտաքին վտանգներ կանխելո՞ւ, թե՞ հակառակը՝ այնտեղից Հայաստանի նոր իշխանության վրա ճնշում բանեցնելու, ճնշում գեներացնելու համար: Այս տեսանկյունից, թերևս, բավականին նուրբ ինդիկատոր կարող է լինել մի թեմա, որ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ է արծարծվում: Խոսքը արցախյան գոտում, այսպես ասած, ռուսական մանդատի հաստատման թեման է, ինչը խթանեց նաև շաբաթներ առաջ Արցախի պետհամալսարանում ռուսական երկու հայտնի էմիսարների՝ Կոլերովի և Տարասովի ելույթը, որտեղ նրանք արցախցիներին փորձում էին համոզել, որ տարբերվում են մնացյալ հայությունից և պետք է անկախ սուբյեկտ լինեն Ռուսաստանի հովանու ներքո:

Բանն այն է, որ այստեղ ակնհայտորեն նկատելի են երանգներ, երբ ռուսական որոշակի շրջանակներ, Հայաստանի թավշյա հեղափոխությամբ, իրենց դիրքերը Հայաստանում համարելով կորսված, փորձում են դիրքեր հաստատել Արցախում: Հատկանշական է, որ գործնականում նույն շրջանակներն են արդեն տևական ժամանակ թիրախավորում Հայաստանի թավշյա հեղափոխությունը, զուգահեռ նրբորեն մեղադրելով Սերժ Սարգսյանին՝ բանն այդպես ավարտելու, այդպիսի ավարտի հասցնելու համար, գրեթե բաց տեքստով ասելով, որ չէր լինի հեղափոխություն, եթե նա չգնար երրորդ ժամկետի: Ըստ այդմ, Հայաստանի և Արցախի ուղղությամբ այդ ուժերի որևէ հաջողության ցանկացած քայլ լինելու է քայլ Սերժ Սարգսյանից պատասխանատվություն պահանջելու ուղղությամբ: Ու դատելով, որ ներկայումս նրանց ուշադրությունը կենտրոնանում է Արցախի ուղղությամբ՝ օգտագործելով այնտեղ իշխանության ձևավորման գործընթացը, հնարավոր է եզրակացնել, թե ինչու է Արցախի ուղղությամբ կենտրոնանում Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում