Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Աննա Հակոբյանը Արյունաբանական կենտրոնում ներկա է գտնվել «Լույսի կռունկներ» միջոցառմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանի ուղեկցությամբ հունիսի 12-ին այցելել է պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և մասնակցել «Լույսի կռունկներ» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում՝ 1000 կռունկների նվիրատվության արարողությանը: Նախաձեռնության հեղինակները «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում սովորող ճապոնացի ուսանողներն են, որոնք «Հիկարի» կենտրոնի աշխատակիցների և արյունաբանական կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների հետ համատեղ հազար օրիգամի կռունկ են պատրաստելու:

Միջոցառմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայը շեշտել է, որ իր երկրի համար կռունկներ նվիրելը շատ խորհրդանշական է և այն երջանկության խորհուրդն է կրում:

«Ինձ համար մեծ պատիվ է հրավիրված լինել այս միջոցառմանը, որը նվիրված է բոլոր երեխաներին փայփայելուն և աշխարհն իրենց աչքերով տեսնելուն:

Ինչպես դուք գիտեք Ճապոնիայում կռունկը բարության և գեղեցկության խորհրդանիշ է: Ճապոնացիները հավատում են, որ եթե մարդը պատրաստի 1000 կռունկ, նրա ցանկությունը կկատարվի»,- իր ելույթում ասել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ կռունկները կկատարեն նաև հայ մանուկների երազանքները:

«Նախաձեռնությունը շատ գեղեցիկ է, հաճելի և հուսադրող: Գնահատում և կարևորում ենք այս համագործակցությունը: Երեխաների համար շատ կարևոր է հանրության ուշադրությունն ու աջակցությունը»,- ասել է Էսթեր Դեմիրճյանը՝ հավելելով, որ կռունկների մի մասը պատրաստվել է Դիլիջանի դպրոցում, մի մասը «Հիկարի» կենտրոնում, մի մասն էլ արյունաբանական կենտրոնում:

«Խորհրդանշական օր է, որը նվիրված է եղել ճապոնացի այն երեխաներին, որոնք Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում աղետից հետո հիվանդացել են լեյկեմիայով: Բուժման ընթացքում երեխաներից մեկը որոշել է, որ կռունկներ պետք է սարքի, և այդ կռունկները պետք է ուղարկի տարբեր ծիրեր, և հազարերորդ կռունկն ուղարկելուց հետո Աստված նրան պետք է առողջություն տար: Այս լեգենդի վրա է հիմնված այսօրվա հանդիպման առիթը: Կուզեմ, որ հայ երեխաները, ովքեր այս օրերի ընթացքում փորձեցին նմանվել իրենց ճապոնացի բախտակիցներին, Աստված նրանց բոլորին առողջություն տա»,- ասել է Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաները: Միջոցառման ավարտին Աննա Հակոբյանը շրջել է նաև կենտրոնով, շփվել քաղցկեղով հիվանդ երեխաների և նրանց ծնողների հետ, նրանց նվիրել օրիգամիից պատրաստված կռունկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում