Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Քաղհասարակության ներգրավմամբ քննարկվել է դատական իշխանության 2020-ի բյուջետային հայտը

Քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ հունիսի 12-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը։ Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

«Բացման խոսքում Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ նման ձևաչափով դատական իշխանության բյուջետային հայտի նախագծի քննարկում կազմակերպելու հրամայականը պայմանավորված է դատական իշխանության հանրային հաշվետվողականությունն ու թափանցիկությունը բարձրացնելու հետևողական անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 24.05.2019թ. գրությամբ։

Հակիրճ ներկայացնելով Դեպարտամենտի կողմից մշակված բյուջեի նախագիծը՝ դեպարտամենտի ղեկավարը նշեց, որ դատական համակարգի 2020 թ․-ի բյուջետային հայտը կազմում է 21,195,745,000 դրամ, որը պլանավորվում է իրականացնել մեկ ծրագրի շրջանակներում։ Այն իր մեջ ներառում է 22 միջոցառում, որից 16-ը վերաբերում են ՀՀ դատարաններին` առանձին-առանձին, 1-ը՝ Բարձրագույն դատական խորհրդին և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնին, 1-ը՝ դատարանների պահուստային ֆոնդին, իսկ մյուս 4-ը հանդիսանում են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր։

Դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ Լիլիանա Գասպարյանն էլ իր հերթին հանգամանորեն ներկայացրեց բյուջետային հայտի նախագծի կազմման, մշակման աշխատանքները։ Նա նաև անդրադարձավ իրենց կողմից կատարված միջազգային փորձի ուսումնասիրությանը՝ հատկապես շեշտելով Նիդերլանդների օրինակը, որը հիմնականում հիմք է հանդիսացել բյուջետային հայտի նախագծի մշակման համար։

Ներկայացվեց նաև բյուջետային հայտի նախագծի կառուցվածքը, որն իր մեջ ներառում է պետական մարմնի ռազմավարության ընդհանուր նկարագրությունը և պետական մարմնի կողմից իրականացվող բյուջետային ծրագրերն ու միջոցառումները։

Շեշտվեց, որ բյուջետային ֆինանսավորման այս հայտի կազմման ժամանակ հատկապես կարևորվել են այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը, դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին, արդարադատության համակարգի մշտադիտարկմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը, դատական արխիվների և ընթացիկ գործերի ամբողջական թվայնացման համակարգի արմատավորմանը, դատարանների շենքային ու նյութատեխնիկական պայմանների որակական բարելավմանը, դատարանների ու դատավորների նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ապահովմանը, դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության ապահովմանը, նրանց գործունեության գնահատման՝ օբյեկտիվ չափանիշների վրա խարսխված համակարգի ներդրմանը և այլն:

Դրանք բոլորն անհրաժեշտ պայմաններ են սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը նվազագույնի հասցնելու, անկախ, անաչառ, մատչելի, արդյունավետ ու հաշվետու արդարադատություն ունենալու համար։ Այն իր հերթին կհանգեցնի ՀՀ-ում մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմանը, մասնավորապես՝ զգալի կավելանան ներդրումները, ինչն էլ մեծապես կնպաստի ՀՆԱ-ի աճին:

Քննարկման ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես բյուջետային հայտում նշված առանձին դրույթներին, այնպես էլ դատական իշխանության առջև ծառացած ընդհանուր խնդիրներին։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Ա․ Մեսրոպյանը նշեց, որ այս տարի պետական կառավարման մարմինների հաջորդ տարվա բյուջետային հայտերի և 2020-2022 թթ․ միջնաժամկետ ծախսերի քննարկումն իրենց նախաձեռնությունն է, որն իրականացվում է «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ֆինանսների նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության անմիջական հանձնարարությամբ։

Հանդիպման ավարտին տեսակետ հնչեց, որ նման ձևաչափով հանրային քննարկումները հասարակություն-պետական կառույց կապը դարձնում են առավել բաց և թափանցիկ։

Քննարկման համար նախատեսված նյութերը տեղադրված են դատական իշխանության պաշտոնական կայքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում