Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Պաշտպանները փորձում են թաղել գործը. Քոչարյանը պետք է կալանավորվի և մեկուսացվի հասարակությունից

Ինչպես գիտեք, Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվել է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատավորը բավարարել է փաստաբանների միջնորդությունները`անհրաժեշտ փաստաթղթերը իրենց տրամադրելու համար։ Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին։ Այս ֆոնին ուշագրավ դիտարկում է արել գլխավոր դատախազը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մարտի 1-ի գործով մեղադրյալ նախկին նախագահի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ բողոքները շատ հստակ են և հիմնավորված: Մենք գնահատում ենք, որ կայացված դատական ակտը` լինելով անհիմն և անօրինական, վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին»- ասել է Արթուր Դավթյանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, վերլուծաբաններ Մհեր Ղալեչյանը և Աղասի Մարգարյանը:

Ի՞նչ է տալիս գործի ձգձգումը: Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Ժամանակ ձգելով՝ փորձում են Սահմանադրական դատարանից իրենց համար շահեկան որոշում ստանալ, և դրանով իսկ ուղղակի թաղել գործը. «Ստեղծում են, այսպես ասած, պրոցեդուրային ճահիճ, որի մեջ գործը խեղդելով՝ փորձում են ամեն ինչ անել, որ գործը չքննվի: Սա մնում է Քոչարյանի և նրա պաշտպանական կողմի միակ աշխատող մարտավարությունը»:

Աղասի Մարգարյանի խոսքով՝ սկսվել էր դատավարությանը փուլը, հրապարակային դատավարություն էր, ամբողջ հասարակությանը ներկայացվելու էին ցուցմունքները մանրամասները. պետք էր դա կանգնեցնել, և այն ինչ տեղի ունեցավ դավադրություն էր՝ հապշտապ կերպով գործը կարճել և ՍԴ ուղարկելը: «Երաշխիք չունենք, որ ՍԴ որոշումը հիմնված կլինի օրենքի և արդարադատության սկզբունքի վրա, և երաշխիք չունենք, որ ՍԴ-ն չի առաջնորդվելու նեղ կլանային կամ քաղաքական ազդեցությունների դաշտում»,-նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ այս գործը ցույց տվեց, որ առկա են արդարադատության համակարգի հետ կապված լրջագույն խնդիրներ:

Մհեր Ղալեչյանի խոսքով՝ իրականում քաղաքական պայքար է գնում. մի կողմում Ռ. Քոչարյանն է և դատական իշխանությունը, մյուս կողմում՝ Փաշինյանի իշխանությունը:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ անհրաժեշտ է, որ Ռ. Քոչարյանը կալանավորվի և մեկուսացվի հասարակությունից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում