Լոս Անջելեսում անց է կացվում ցուցահանդես, որի այցելուները կարող են տեսնել ավելի քան 20 ֆիլմերից 40 ավտոմեքենաներ:
Ցուցանմուշների թվում են DeLorean «Վերադարձ դեպի ապագան», «Խելահեղ Մաքսը», «Սև հովազ», «Ես Ռոբոտ եմ» և «Հատուկ կարծիք» ֆիլմերից:
Ցուցահանդեսում կա նաև մի ամբողջ բաժին՝ նվիրված Բաթմոբիլին և Բեթմենի տրանսպորտային այլ միջոցներին, որոնց մասին կոմիքսների 80 տարին է լրանում այս տարի: