Լուրեր
Մոնումենտում համբուրվողների մասին ռեպորտաժ Հ1-ով չպետք է հեռարձակվի. Արա Շիրինյան
  • 19:11
  • 2019-06-12
  • Դիտումներ՝ *

Հ1-ի գործադիր տնօրեն շարունակելու է մնալ Մարգարիտա Գիրգորյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, ռեժիսոր Արա Շիրինյանը։

Դիտարկմանը, որ Մարգարիտա Գրիգորյանը հաճախ է հայտնվել աղմկոտ պատմությունների մեջ, Շիրինյանն ասաց, որ կուսումնասիրի այդ տեղեկությունները եւ ապա կանի հետեւություն, իսկ առայժմ նպատակահարմար չի համարում հրապարակային որեւէ բան հայտնել՝ «Չեմ կարծում, որ նախկինում հնչած բոլոր մեղադրանքներն ունեին լուրջ հիմքեր»:

  • Դիտումներ՝ *