Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարան պատասխանել է ԱՄՆ պաշտպանության նախարար Պատրիկ Շանահանի՝ ռուսական S-400 համակարգերի վերաբերյալ նամակին՝ գրում է Anadolu-ն:
Թուրք նախարարը համարում է, որ նամակը հակասում է Անկարայի և Վաշինգտոնի դաշինքի ոգուն` նշելով, որ վաղը՝ հունիսի 13-ին, ինքը հեռախոսով կապ կհաստատի Շանահանի հետ և մտադիր է անձամբ հանդիպել հունիսի վերջին:
«Թուրքիան կշարունակի իր պարտավորությունները կատարել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում: Մենք ակնկալում ենք նույն հարաբերությունները մեր գործընկերներից»,- ասել է Աքարան: