Համացանցում հայտնվել է «Սառ սիրտ 2» ֆիլմի թրեյլերը, որ առաջին մասին սիքվելն է։ Տեսահոլովակը հրապարակվել է Disney կինոստուդիայի YouTube ալիքում:
Սյուժեի համաձայն՝ Էլզան և նրա քույր Աննան ստիպված են թողնել հարազատ թագավորությունը։ Նրանց սպասվում է ճանապարհորդություն դեպի հյուսիս։ Ճանապարհին նրանք հանդիպում են բազմաթիվ արկածների։
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 28-ին։