Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբետչը դարձել է ֆոտոռումբի հեղինակ:
Նա ձեռքի ափերը լայն բացած ցատկ է կատարել իռլանդական U2 ռոք խմբի մասնակիցների լուսանկարի հետևի ֆոնում:
Դերասանը հայտնվել է լուսանկարում, որն արվել է մարտի 2-ին, «Օսկարի» կարմիր գորգի վրա՝ Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում:










































