Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Կարծրատիպը կոտրված է. Արմեն Գյուլբուդաղյանցի թեժ քայլը կթեժացնի աշունը…

Արձագանքելով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի Հունաստանի նկատմամբ երեկ տարած հաղթանակին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»:

Այո, մեր հավաքականը վերջապես գործի անցավ՝ ապացուցելով, որ կարող է լուրջ խնդիրներ լուծել: Երեկ բոլորս համոզվեցինք, որ մեր ֆուտբոլիստները կարող են լավ խաղ ցուցադրել, կարող են հաղթել: Հետևաբար մեկընդմիշտ պետք է վերջ դնել այն կարծրատիպին, որ խաղացողները թույլ են, կամ այս կազմով հնարավոր չէ, ասենք, Ֆինլանդիայից կամ Բոսնիայից միավոր պոկել: Մենք հաղթեցինք եվրոպական բավական ուժեղ հավաքականին: Հաղթեցինք նրա իսկ հարկի տակ: Բուքմեյքերներն ու որոշ մասնագետներ չէին հավատում մեր հաղթանակին, իսկ մենք հավատում էինք: Հավատում էին նաև ֆուտբոլիստներն ու մարզիչները:

Առաջին հերթին ուզում ենք արժանին մատուցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին: Փայլուն արդյունքի գլխավոր հերոսը հենց նա է: Հատկապես մարտին Երևանում կայացած Ֆինլանդիայի հետ հանդիպումից հետո շատ ենք քննադատել Գյուլբուդաղյանցին՝ նշելով, որ նրա աշխատանքը հավաքականում չի ստացվում, և որ այս մասնագետի հետ աշխատանքը շարունակելը կնշանակի վերջնական տապալում: Քննադատել ենք, քանզի դրա համար կային բավարար հիմքեր: Մենք համոզված էինք, որ Գյուլբուդաղյանցի թիմն իր հնարավորությունից մի քանի անգամ ցածր է ելույթ ունենում: Իսկ երբ ֆուտբոլիստները խաղադաշտում օգտագործում են իրենց հնարավորությունների 30-40 տոկոսը, առաջին մեղավորը մարզիչն է:

Պատասխանատու և մրցաշարային առումով վճռորոշ պահին Գյուլբուդաղյանցը իսկապես լուրջ աշխատանք կատարեց: Մեր մարզչի տակտիկական մտահղացումները արդյունավետ կերպով աշխատեցին թե՛ Լիխտենշտեյնի և թե՛ Հունաստանի հավաքականի դեմ մրցավեճերում: Ավելին, Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում մեր հավաքականի պաշտպանական օղակում բացերը շատ էին, և մտավախություն կար, որ Աթենքում ուղղակի կարող ենք ձախողվել: Երկու օրվա ընթացքում Գյուլբուդաղյանցին հաջողվել էր կարգի բերել նաև պաշտպանությունը: Նա կենտրոնական գոտում Տարոն Ոսկանյանի փոխարեն հիմնական կազմում ընդգրկեց Հայկ Իշխանյանին: Երկու հենակետային կիսապաշտպանի առկայությունն էլ ավելի էր ամրապնդել պաշտպանության կենտրոնը:

Հունաստանի հավաքականն այս խաղում իրացրեց 16 անկյունային, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Այն, որ մեր պաշտպանները բոլոր դեպքերում պատվով դուրս եկան, խոսում է այս օղակի ամրության մասին: Ինչ խոսք, եղան նաև սխալներ, բայց ընդհանուր առմամբ պաշտպանությունն իր բարձրության վրա էր: Նշենք, որ տարբեր պատճառներով հավաքականին չէին միացել մի շարք առաջատար ֆուտբոլիստներ: Սա խոսում է այն մասին, որ Գյուլբուդաղյանցը արդյունք ցույց տվեց ոչ ամբողջական գործիքակազմով:

Հարկ ենք համարում շնորհավորել մեր հավաքականի գլխավոր մարզչին՝ խնդրելով և հորդորելով մեծացնել աշխատանքի ծավալը: Պետք է արժանին մատուցել մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին, որոնք երեկ պայքարեցին: Հատկապես տպավորեցին Գևորգ Ղազարյանը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը, Ալեքսանդր Կարապետյանը: Հսկայական աշխատանք կատարեց նաև Հենրիխ Մխիթարյանը՝ էապես նպաստելով հաղթանակին:

Հիմա մեր ազգային հավաքականը 6 միավորով ենթախմբում 3-րդն է և արդեն երկու միավորով գերազանցում է Բոսնիային և Հունաստանին: 3 միավորով զիջում ենք երկրորդ հորիզոնականում գտնվող Ֆինլանդիային: Ունենք իրական և ինչ-որ չափով նաև բացառիկ հնարավորություն 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու: Երկրպագուները հավատում են, որ դա իրագործելի խնդիր է: Մեծ հաջողությանը պետք է հավատան նաև ֆուտբոլիստները, որոնք հատկապես հոգեբանական առումով վերելքի փուլում են:

Վստահաբար կարող ենք ասել, որ երկրպագուն, ավելի քան երբևէ, Հայաստանի ազգային թիմի կողքին է: Դրանում կհամոզվենք սեպտեմբերին Երևանում կայանալիք Իտալիայի և Բոսնիայի հավաքականների դեմ հանդիպումներում: Հանդիպումներ, որոնք կարող են վճռորոշ լինել երկրորդ հորիզոնականի համար պայքարում: Ծանր մրցավեճերում պատվով դուրս գալու համար արդեն այսօրվանից անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ սկսել: Խոսքը չի վերաբերում միայն Գյուլբուդաղյանցին և մարզչական շտաբին: Մինչև սեպտեմբեր ՀՖՖ-ն պետք է անի հնարավորը Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների՝ մեր ազգային թիմում խաղալու հարցը կարգավորելու համար: Այսօր Ռուսաստանում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են էապես ուժեղացնել հավաքականի խաղը:

Լուրջ հաղթանակի ճանապարհին արվել է լուրջ քայլ, և հիմա անհրաժեշտ է ամրապնդել դիրքերը և մտածել առաջ շարժվելու մասին: Չմոռանանք Յուրա Մովսիսյանին, Մարկոս Պիզելիին, Սարգիս Ադամյանին, որոնք երեկ հավաքականում չէին, բայց առաջիկայում կարող են օգտակար լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում