Այսօր` ժամը 18:30-ին, Քննչական կոմիտեում «Աբովյանի գործով» հարցաքննվելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Ծառուկյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրեական գրոծ։
Որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։