Պրիմադոննան տեսանյութում չի երևում, կադրում լսվում է միայն նրա ձայնը:
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան ցանցում ցուցադրել է, թե ինչպես են նրա երեխաները, որդին՝ Հարին և դուստր՝ Լիզան, անվաչմուշկներ վարվել սովորում:
Instagram-ում տեղադրված տեսագրությունում կարելի է տեսնել, թե ինչպես են երեխաները փորձում անվաչմուշկներ վարվել: Նաև կադրերի ետևում լսվում են արտիստուհու դիտողությունները. «Ոչինչ, կսովորեք», «Ապրեք, իմ փոքրիկներ», «Վայ, ինչ լավն եք», «Եթե երկար չարչարվեք, ապա ինչ-որ բան կստացվի»,- մեկնաբանել է նա գեղեցիկ ընտանեկան տեսանյութը: Տեսագրության ավարտին Պուգաչովայի տեսախցիկին է մոտենում որդին և եզրափակում նկարահանումներն ասելով. «Վերջ, մայրիկ, ցտեսություն»: Տեսահոլովակի մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր երգչուհուն և նրա երեխաներին երջանկություն և առողջություն են մաղթում: