Լուրեր
Քոչարյանի բողոքների գործով դատարանում է նաև ՀՀ գլխավոր դատախազը
  • 13:29
  • 2019-06-12
  • Դիտումներ՝ *

Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի գործով ընթացքող դատաքննությանը քիչ առաջ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նիստին մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը, որը սկզբում ասաց, որ նիստից հետո կխոսի, հետո հայտարարեց՝ այսօր չի խոսելու։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը:

  • Դիտումներ՝ *