Կյանքի 83-րդ տարում մահացել Է կինոյի եւ հեռուստատեսության ամերիկացի դերասան Ջիմ ՄաքՄուլանը: Այդ մասին հայտնել Է Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով դերասանի այրուն՝ Հելեն ՄաքՄուլանին: Մահվան պատճառ Է դարձել կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը: 1992 թականին դերասանը նկարահանվել Է «Սանտա Բարբարա» հեռուստասերիալում:
Նա նաեւ խաղացել Է «Մալիբուի փրկարարները», «A» անձնակազմը», «Դալլաս», «Երիտասարդներն ու անպատկառները», «Գաղտնի գործակալ Մակգայվերը» հայտնի սերիալներում, ինչպես նաեւ «Օսթին Փաուերս. Միջազգային մասշտաբի մարդ-առեղծված» եւ «Արագընթաց զառիվայր» ֆիլմերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: