Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արցախում իրավիճակ է փոխվել. Բակո Սահակյանը մերժեց Սերժ Սարգսյանին և խճճեց խաղաքարտերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին անընդհատ պաշտոնանկություններ են տեղի ունենում, և դրանց պատճառը համարվում են Հայաստանն ու Հայաստանի հետ փոխհարաբերությունները։

Բանն այն է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարծես թե, հայտնվել է երկու քարի արանքում՝ նախկին և ներկա իշխանությունների հետ հարաբերությունների մասով։ Այստեղ ցավալին այն է, որ նախկին իշխանությունները հենց Արցախն են փորձում օգտագործել իրենց վերարտադրության համար, իսկ նոր իշխանություններն էլ իրենց պահանջներն են թելադրում։

http://meganews.am/assets/uploads/23wsvhsp1fasn29giley1526474640.jpg

Ամեն դեպքում ArmLur.am-ի տեղեկություններով, Բակո Սահակյանը մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքն ինքնուրույն է և իրեն ոչ ոք չի կարող ստիպել որևէ բան անել։ Եվ չնայած նա ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացրել, անգամ պարել Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրանց ևս ասել է՝ չխառնվել իր ներքին գործերին, ինքը չեզոք է։

Եվ ահա, այս վերջին օրերի ազատումներով ու նշանակումներով նա փորձում է խճճել իրավիճակը։ Բանն այն է, որ լուրեր կան, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի առջև Վիտալի Բալասանյանին աշխատանքից հեռացնելու պայման էր դրել, իսկ ահա Սերժ Սարգսյանն էլ ասել է՝ մի հեռացրու։ Եվ ահա այս օրերի ձգձգումներից հետո շատերը Բակո Սահակյանին մեղադրում էին, որ նա շարժվում է նախկին իշխանությունների, Սերժ Սարգսյանի ասելով։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ նա ի վերջո Վիտալի Բալասանյանին ազատել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և, ըստ էության, ստացվում է՝ կատարել է Նիկոլ Փաշինյանի պահանջը։ Սակայն դրա հետ մեկտեղ Բակո Սահակյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Արթուր Աղաբեկյանին, ով նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմն է և համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թևի ներկայացուցիչ, քանի որ Արայիկ Հարությունյանը համարվում է Արցախի նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն։ Այս որոշումով էլ նա, ըստ էության, դեմ է գնացել Նիկոլ Փաշինյանին։

Image result for Բակո Սերժ

Դրա հետ մեկտեղ մեկ այլ պաշտոնի էլ արդեն նշանակել է Լևոն Մնացականյանին, ով պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել էր դեռ նախորդ տարի և նշանակվել արտակարգ իրավիճակների նախարար։ Հիմա էլ նա տեղափոխվեց Արցախի ոստիկանապետի պաշտոն: Իսկ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանն էլ կնշանակվի քննչական ծառայության ղեկավար: Դրա հետ մեկտեղ երեկ նախկին իշխանությունների կողմից շրջանառության մեջ էր դրվել, թե Արցախ ուղարկվող օգնությունն այլևս չի լինի, թե իբր Հայաստանը հրաժարվել է, բայց դա էլ արագ հերքվեց։ Արցախը կստանա այնքան գումար, որքան նախատեսված է եղել, և ոչինչ չի կարող փոխվել երկու երկրների փոխհարաբերություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում