Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Քաղաքական դատարկության քաոտիկ էֆեկտը. իսկ ընտրությունը միայն թվում է հեռու

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած գործընթացները հաճախ թողնում են քաոտիկ բնույթ: Պարբերական ակցիաներ տարբեր սոցիալական խնդիրներով, ճանապարհների փակում, քաղաքական տարաբնույթ ակցիաներ, նաև տնտեսա-քաղաքական, բնապահպանական Ամուլսարի կախված խնդիր: Եվ, իհարկե, այդ ամենն ավելի ու ավելի գեներացնելու հարցում շահագրգռություն ունեցող թե՛ ներքին, թե՛ արտաքին խմբեր, որոնց հակազդելու հարցը բարձրացվել է անգամ վարչապետի մակարդակով: Դրան զուգահեռ, կան նաև խմբեր և անձինք, որոնք ամեն այդօրինակ առիթով, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելիս, ինչպես, օրինակ, Աբովյանի ընտրությանը իշխանության կամ հեղափոխության թեկնածուի պարտվելիս, հանրությանը սնուցում են խուճապով՝ հակահեղափոխության խուճապով, այդպիսով առաջացնելով նաև հակառակ և այլ հարակից ռեակցիաներ: Եվ, ի վերջո, այդ ամենին նպաստում է և այն, որ խիստ բազմազան ու հանրամատչելի է դարձել տեղեկատվական միջավայրը, մանիպուլյացիաների՝ անպատասխանատու մանիպուլյացիաների անսպառ հնարավորությամբ:

Այս ամենը առաջ է բերում երբեմն-երբեմն սրվող տպավորություն, որ Հայաստանում անկայունություն է, կամ դրանից հինգ րոպե պակաս: Մինչդեռ, խորքային առումով Հայաստանում չի կատարվում որևէ արտառոց բան, բացի այն, որ հեղափոխությունից հետո առաջացել է կարևորագույն մի խնդիր՝ քաղաքականության հանդիպակաց բևեռի խնդիրը: Մինչև հեղափոխություն այդ խնդիրը չի եղել, որովհետև եղել է ամբողջատիրական տնտեսա-քաղաքական համակարգ, որը զբաղեցրել է հանրային, քաղաքական բոլոր տարածությունները կամ ինքն է սահմանել, թե ով ինչքան զբաղեցնի, ում ինչքան թույլ տրվի, բաժանվի, քվոտավորվի, ով լինի խորհրդարանական, իսկ ով՝ արտախորհրդարանական ընդդիմություն, և այլն:

Հեղափոխությունից հետո այդ համակարգը չկա, նոր իշխանությունը, կառավարող նոր ուժը հրաժարվել է այդօրինակ բնույթից, որովհետև այն անխուսափելիորեն ենթադրում է ամբողջատիրականացում, կոռուպցիա և այլն: Այլ կերպ ասած, այդպիսին լինելու համար պետք է լինել ամբողջապես նախկին: Նախկին լինել հնարավոր չէ, որովհետև դա «սրտի ցանկության» հարց չէ այլևս, այլ հնարավորությունների: Նախկին համակարգն ինքն այլևս ավելի ու ավելի անկարող էր լինում մնալ այդպիսին, չիմանալով սակայն, թե ինչպես փոխվել առանց փլուզվելու: Ըստ այդմ, ներկայումս կա խնդիր՝ կառավարող ուժը չի ուզում արհեստականորեն վերցնել կամ բաշխել այն, ինչ դուրս է մնում իր հասարակական-քաղաքական, տնտեսական ծածկույթից: Մյուս կողմից, սակայն, չկան նոր որակի և բնույթի ուժեր, որոնք կզբաղեցնեն մնացյալ տարածությունը: Անվանական առումով, կարծես թե կան զբաղեցնողներ, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ նրանք արտահայտում են ոչ թե հանրային, այլ կորպորատիվ բնույթի նեղ շահեր, պարզապես հանրության և պետության անունից:

Այլ կերպ ասած, անվանական առումով դաշտը ազատ տարածություն չունի, բայց բովանդակային, սոցիալ-հոգեբանական տեսանկյունից չկա այն ուժը, որը որակյալ կերպով «քաղաքական եթեր» կհեռարձակի այն սոցիալական տրամադրությունները, որոնք պարունակում են դժգոհություն: Սա լուրջ մարտահրավեր է դառնում կառավարող ուժի համար: Աբովյանի քաղաքապետի ընտրությունը, այդ տեսանկյունից, տողատակում պարունակում էր այդ մարտահրավերի լոկալ լուծման որոշակի փորձ, այսպես ասած՝ «պիլոտային» ծրագիր, որը, սակայն, ունի ընդգծված տեղային բնույթ, մինչդեռ խնդիրը համապետական է, իսկ ուժը, որ ընդգրկված էր «տեղային, պիլոտայինում», չունի համապետական մասշտաբով այդ իմաստով լուծում լինելու կամ առաջարկելու կարողություն: «Չարյաց փոքրագույնով» հարցի լուծումը արդյունավետ կարող է լինել խիստ կարճաժամկետ կտրվածքով: Մինչդեռ, այսօր է թվում, թե խորհրդարանի հաջորդ ընտրությունը հեռու է: Հինգ տարին կանցնի շատ արագ: Ո՞վ պետք է լինի երկրորդ ուժը հինգ տարի անց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում