«Մեդուզա»-ի լրագրող Իվան Գոլունովին ծանոթացրել են գործը կարճելու մասին որոշմանը, հանել են ձեռնաշղթաները և չեղարկել տնային կալանքը: Մոսկվայի ՌԴ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության շենքի մոտ նրան «ուռա» բացականչություններով և ծափահարություններով տասնյակ լրագրողներ են դիմավորել:
Լրագրող Իվան Գոլունովի ձերբակալության մասին հայտնի է դարձել հունիսի 7-ին: Ներքին գործերի նախարարության տվյալներով նրա մոտ մեֆեդրոն տեսակի թմրանյութ է հայտնաբերվել: Լրագրողի փաստաբանը հայտարարել է, որ թմրանյութի փաթեթը Գոլունովին չի պատկանել, այն «գցել» են լրագրողի մոտ:
Գոլունովի բազմաթիվ գործընկերներ ու հասարակական ակտիվիստներ հանդես են եկել նրա պաշտպանությամբ:
Հունիսի 8-ին Նիկուլինսկի դատարանը որոշել է Գոլունովին տնային կալանքի դատապարտել: Իսկ հունիսի 11-ին Գոլունովի դեմ քրեական գործը կարճվել է:
Այժմ ՆԳՆ երկու գեներալների աշխատանքից հեռացում է սպառնում:
ՌԴ քննչական կոմիտեն մտադիր է պարզել «Մեդուզա»-ի լրագրողի ձերբակալման հետ կապված բոլոր հանգամանքները: