Երեկ՝ հունիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 17:50-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, 33-ամյա Հ. Ս-ն իր վարած Mercedes մակնիշի 35 FA 687 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 5-ամյա Վ. Մ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանությանը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: