Թուրինի «Յուվենտուս»-ը կարող է գնել Մադրիդի «Ռեալ»-ի 4 ֆուտբոլիստների:
Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Պարբերական պնդմամբ` «ծեր Սինյորան»-ն ուզում է իր կազմում տեսնել Խամես Ռոդրիգեսին, Իսկոյին, Դանիել Սեբալոսին և Մարսելոյին: «Արքայական ակումբ»-ը ևս պատրաստ է հրաժարվելու մի քանի ֆուտբոլիստներից` ամառային տրանսֆերային շրջանում հավելյալ միջոցներ ձեռք բերելու համար:
Ավելի վաղ` լուրեր կային, որ րանսիայի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է միանալ Թուրինի «Յուվենտուս»-ին: