Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Հրաժարական և պաշտոնափոխություն Արցախում. Բակո Սահակյանի որոշումները

Քիչ առաջ հաստատվեց նախօրեին տարածված տեղեկությունը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի վերաբերյալ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Բալասանյանին ազատել է աշխատանքից:

Արցախում կատարվել է ևս մեկ կադրային փոփոխություն: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատվել է Լևոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի ոստիկանապետ: Լևոն Մնացականյանը մի քանի ամիս առաջ էր ազատվել պաշտպանության նախարարի պաշտոնից և նշանակվել ԱԻ նախարար: Ի դեպ, այդ ժամանակ մամուլում տարածվեց տեղեկություն, որ այդ ազատումը թելադրվել է Երևանից, Նիկոլ Փաշինյանն է պահանջ դրել հեռացնել Մնացականյանին այն արտահայտությունների համար, որ նա արել էր, այսպես ասած, «հող հանձնելու» թեմաներով՝ Հայաստանում արտահերթ ընտրության շրջանում: Իհարկե, Ստեփանակերտը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ Արցախի իշխանությունը կադրային փոփոխությունները կատարում է ելնելով իր առաջ դրված խնդիրներից և անհրաժեշտություններից:

Այդ հիշատակումը ուշագրավ է նրանով, որ Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության կամ հրաժարականի առումով էլ Երևանում տարածվեցին տեղեկություններ, որ թելադրված է Հայաստանի իշխանության դիրքերից՝ պայմանավորված այս դեպքում Հաղթանակի օրվա առիթով միջոցառումներին լրագրողների հետ զրույցում Բալասանյանի արած հայտնի հայտարարություններով, որոնք Երևանից արժանացան սուր արձագանքի և փաստացի դարձան նաև վերջին օրերին Երևան-Ստեփանակերտ նկատելի լարվածության աճի պատճառ: Իհարկե, որևէ կերպ դժվար է պատկերացնել, որ այդ տեղեկությունները ստանան պաշտոնական հաստատում: Միաժամանակ հասկանալի է, որ եղած ֆոնը ինքն է «ծնում» այդօրինակ տեղեկություններ՝ հաշվի առնելով, որ այդ թեմաների վրա խաղալու ցանկություն և ծրագրեր ունեցող տարբեր մանիպուլյատիվ խմբերի պակաս չկա թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:

Միաժամանակ, այդ ամենից դուրս անհրաժեշտ է նկատել, որ Արցախում թափ է հավաքում նախագահի և խորհրդարանի ընտրության արշավը, իսկ Վիտալի Բալասանյանը հայտարարել է դրան մասնակցելու մտադրության մասին: Ավելին, նա հայտարարեց նաև շարժում սկսելու մասին՝ հանուն միացյալ, հզոր Հայաստանի, նշելով, թե շատերը չեն պատկերացնում այս խնդրի կարևորությունն ու վտանգները:

Այն, որ կան կարևոր և վտանգավոր խնդիրներ, մարտահրավերներ՝ պատկերացնելը դժվար չէ, սակայն դժվար է հասկանալ ընթացիկ թոհուբոհում, թե այդ խնդիրներն Արցախի իշխանության ձևավորման փուլում պայքարի մեջ ներգրավվողների համար որքանով են ընդամենը գործիք և որքանով են իրական անհանգստության և մտահոգության առարկա: Որովհետև երկրորդի պարագայում նրանցից շատերը չպետք է անեին բաներ, որոնք անում են:

Մյուս կողմից՝ իշխանության համար պայքարը երբեք չի լինում ստերիլ, այսպես ասած՝ բժշկական ձեռնոցներով, և դա չպետք է դիտարկել ապոկալիպտիկ տրամադրությունների շրջանակում: Տվյալ պարագայում հարցն այն է, թե նոր հնարավորությունները, որ խոշոր հաշվով Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունք են, որքանով արդյունավետ կօգտագործվեն թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում: Որովհետև, ի վերջո, պետք է նկատել և այն, որ Արցախի իշխանության ձևավորման փուլը որպես որոշակի դիրքերի վերադարձ կամ ամրապնդում փորձում են օգտագործել նաև Հայաստանի նախկին իշխող համակարգի որոշակի խմբեր և ուժեր:

Այդ իմաստով հատկանշական է ոչ միայն Արցախում նախագահի և խորհրդարանի ընտրության հայտ ներկայացնող դերակատարների, այլ նաև Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն արցախյան ուղղությամբ: Մյուս կողմից՝ ակնառու է նաև, որ այդ ուղղությունը դարձել է նախկին համակարգի միջև տարիներ շարունակ գոյություն ունեցած, այսպես ասած, մրցակցության և շահերի բախման հարթություն: Գործնականում դրա վկայություն է և այն, որ Բակո Սահակյանը Լևոն Մնացականյանին վերադարձնում է ուժային կառույցի ղեկավարի կարգավիճակի, կամ նրան վերադարձնում են Բակո Սահակյանի միջոցով, որը Արցախում «կաղ բադիկ» է, ինչպես քաղաքագիտության մեջ բնորոշվում են հեռացող նախագահները, որոնք առնվազն տեսականում ունենում են իրավիճակը կառավարելու խնդիր: Հատկապես այն դեպքում, երբ Բակո Սահակյանը գործնականում ունի առնվազն երկու, մեղմ ասած, ոչ պակաս, եթե ոչ ուժեղ «հարևաններ»՝ Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան:

Իր հերթին, այստեղ իհարկե առանցքային է դառնում Երևանի դերն ու դիրքորոշումը: Ակնառու է, որ ըտրված է ուղիղ որևէ միջամտություն բացառելու տարբերակը, միաժամանակ, սակայն, միամիտ է կարծել, որ Երևանը չի պաշտպանելու իր շահերն ու հետաքրքրություններն Արցախի իշխանության համար պայքարում: Դրանք մայիսի 20-ի ելույթում ձևակերպեց Նիկոլ Փաշինյանը՝ արցախցիներին կոչ անելով քվեարկել այն ուժերի օգտին, որոնք Հայաստանում տեղի ունեցող փոփոխության և նոր կառավարության հետ աշխատանքի ու ջերմ գործընկերության կողմնակիցն են: Այդ դիրքերից առավել ակտիվ է խաղում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում