Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Խայտառակ գործարքի հետևանքը. Հազարավոր մարդիկ չեն կարողանում դիտել ՀՀ ազգային հավաքականի ելույթները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ծրագրերում առանձնակի ուշադրություն է դարձվում մեր երկրում ֆուտբոլի մասսայականացմանը: Մասնավորապես, հատկապես մարզերում պայմաններ են ստեղծվում սիրված մարզաձևով հնարավորինս շատ զբաղվելու համար: Այո, ֆուտբոլի մասսայականությունը ուժեղ թիմեր և հավաքականներ ունենալու հիմնական նախապայմաններից մեկն է: Այս հարցում սայլը կարծես սկսել է տեղից շարժվել, բայց… Ստիպված ենք ցավով արձանագրել, որ ֆուտբոլը մասսայականացնելու համար գոյություն ունի բավական լուրջ խոչընդոտ, որը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում:

Բանն այն է, որ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները հազարավոր մեր հայրենակիցներ ուղղակի հնարավորություն չունեն դիտելու: Խոսքը չի վերաբերում մարզադաշտ հաճախելուն կամ տոմսերի գների քաղաքականությանը: Արդեն մի քանի տարի է՝ մեր ազգային թիմի ելույթները հեռարձակում է «Արմենիա» հեռուստաընկերությունը: Հեռուստաալիքների թվայնացումից հետո «Արմենիան» կարող են դիտել միայն Ucom ընկերության բաժանորդները և նրանք, ովքեր ձեռք են բերել հատուկ սարքավորում հայկական թվային հեռուստաալիքները դիտելու համար: Հեռուստաալիքներ տրամադրող մյուս ընկերություններում «Արմենիան» ներառված չէ: «Արմենիա» հեռուստաընկերությանն է պատկանում նաև ակումբային ամենահեղինակավոր՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպումների հեռարձակման իրավունքը: Այս մրցաշարի՝ մեր երկրում լայն զանգվածներ չունենալը այնքան էլ մտահոգիչ չէ, բայց ազգային թիմի ելույթներին հետևելու հետ կապված սահմանափակումները խնդիր է, որը պահանջում է հնարավորինս արագ լուծում:

Իրականում ինչ է տեղի ունեցել, և որն է ամոթալի իրավիճակի պատճառը: Մինչև թավշյա հեղափոխությունը, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում էր Ռուբեն Հայրապետյանը, ազգային հավաքականի հանդիպումները հեռարձակելու իրավունքը անսպասելիորեն շնորհվեց «Արմենիային», որը մաս էր Միքայել Մինասյանին պատկանող «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ին: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են: Այս խայտառակ գործարքով Հայրապետյանը իշխանական թևի բարձրաստիճան ֆիգուրների հետ հազարավոր ֆուտբոլասերների զրկեց ազգային թիմի ելույթներին հետևելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ Հայրապետյանի խնդիրներից էր երկրպագուին ազգային թիմից հեռու պահելը: Այդ իսկ պատճառով մեր գլխավոր թիմի մասնակցությամբ երևանյան հանդիպումների տոմսերի նվազագույն արժեքը 4 հազար դրամ էր: Ստացվում էր, որ երկրպագուները, որոնք «Արմենիայի» բաժանորդ չէին, ֆուտբոլի տոմս գնելու հնարավորություն չունենալուց զատ, չէին կարող իրենց սիրելի թիմի հանդիպումները դիտել նույնիսկ հեռուստացույցով:

ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Արթուր Վանեցյանը զգալիորեն շտկեց իրավիճակը: Մասնավորապես, հիմա «Հանրապետական» մարզադաշտից տոմսերի հիմնական մասը վաճառվում է 1000 դրամով: Դրական քայլի արդյունքում ազգային թիմի խաղերին հաճախելիությունը անհամեմատ մեծացել է: Զգալիորեն փոխվել են նաև հանդիպումների ժամանակ «Հանրապետականի» մթնոլորտն ու էներգետիկան: Մնում է լուծել նաև հեռարձակման հարցը:

Մինչև հեղափոխությունը Միքայել Մինասյանի ջանքերով փորձ էր արվում հետաքրքրություն առաջացնող և լայն լսարան ապահովող հաղորդումները և հեռարձակումները կենտրոնացնել «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ում: Հազարավոր ֆուտբոլասերներ նույն Հայաստանի ազգային հավաքականի Չեմպիոնների լիգայի և այլ հեղինակավոր մրցաշարերը դիտելու համար ստիպված էին դառնալ Ucom-ի բաժանորդ: Հազարավոր մարդիկ էլ սկզբունքորեն չէին դառնում և հիմա էլ չեն ցանկանում դառնալ Ucom-ի բաժանորդ՝ տեղյակ լինելով, թե ում է պատկանում այս ընկերությունը:

Հիշեցնենք, որ ազգային հավաքականի հանդիպումները մինչև խայտառակ գործարքը ցուցադրվում էին Հանրային հեռուստաընկերությամբ: Կարծում ենք՝ ժամանակն է, որ Հանրայինը նորից ունենա ազգային թիմի հանդիպումները ցուցադրելու իրավունք: Սա ուղղակի հասարակական պահանջ է: Հանրայինը սնվում է մեր վճարած հարկերով, և ժողովուրդը իրավունք ունի պահանջելու ցուցադրել պետության ֆուտբոլային գլխավոր ներկայացուցիչների հանդիպումները:

Ֆուտբոլով զբաղվող յուրաքանչյուր երեխայի երազանքն է կրել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը: Ցավոք, այսօր կան երեխաներ, որոնք հնարավորություն չեն ունեցել դիտելու, ասենք, Հայաստան-Լիխտենշտեյն կամ Հունաստան-Հայաստան հանդիպումները: Հազարավոր քաղաքացիների անունից խնդրանքով դիմում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Հանրային հեռուստաընկերությանը խնդրի վերաբերյալ պարզաբանում տալու համար: Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները դիտելու հնարավորություն կունենան մեր բոլոր հայրենակիցները:

Ֆուտբոլի մասսայականությանն ու զարգացմանը խանգարելուց զատ, կարծում ենք նաև՝ ամոթալի է, երբ քաղաքացին Հայաստանի հավաքականի խաղը դիտելու համար ստիպված է լինելու խնդրել Ucom-ի բաժանորդ ընկերոջը կամ բարեկամին գիշերը ժամը 12-ին հյուր գնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում