Լուրեր
Մանվել Գրիգորյանին դատարան չէին բերել, Նազիկ Ամիրյանին էլ թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն
  • 13:13
  • 2019-06-11
  • Դիտումներ՝ *

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր դարձյալ չէին ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է կայանար Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։

Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գրությունն առ այն, որ ամբաստանյալը գտնվում է ծանր առողջական վիճակում, նա չի կարող մասնակցել նիստին եւ ըստ գրության՝ Մանվել Գրիգորյանը 24 ժամվա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ:

  • Դիտումներ՝ *