Լուրեր
Արդյոք կցանկանան ներդրում անել «վերակենդանացման» ենթակա միջավայրում․ ՓՊ նախագահը՝ վեթինգի մասին
  • 13:09
  • 2019-06-11
  • Դիտումներ՝ *

«Անվիճելի է, որ մեր դատական համակարգը ունի բարեփոխման կարիք, և պետությունը, կարծում եմ, պետք է միջամտի»,- հայտարարեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ նաև հարցին, թե քաղաքական փոփոխությունների արդյունքում պե՞տք է արդյոք փոխվեն գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները. «Ես կարծում եմ, որ դատական իշխանությունը պետք է լինի անփոփոխելի, որովհետև դա մասնագիտացված իշխանություն է: Պատկերացրեք՝ ամեն քաղաքական իշխանության փոփոխությունից հետո փոխվի նաև դատական իշխանությունը»:

Արա Զոհրաբյանը նշեց, որ վեթինգի կիրառման համար պետք է տրվեն մի քանի հարցերի պատասխաններ, մասնավորապես. «Կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը: Պետք է հաշվի առնել նաև մեր ներդրումների միջավայրը. արդյո՞ք որևէ ներդրող կցանկանա ներդրում անել «վերակենդանացման» ենթակա միջավայրում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *