«Ասել, որ պետության կողմից քաղաքացու հուղարկավորության համար տրամադրվող 200 հազար դրամը սահմանված է մանրամասն հաշվարկի վրա, ճիշտ չի լինի, ազնիվ չեմ լինի, բայց դրանով որոշակի առումով հնարավոր է թաղման ծախսը լուծել, դա ակնհայտ է»,-ԱԺ-ում այսօր 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ արձագանքելով պատգամավորներից մեկի հարցադրմանը, թե 200 հազար դրամով հնարավո՞ր է հուղարկավորություն կազմակերպել: «Կան կազմակերպություններ, որոնք այդ գումարը վերցնում են եւ կազմակերպում հուղարկավորությունը: Հետեւաբար, կարծում եմ, որ նվազագույն ծախսի համար այդ գումարը հարց է լուծում»,-համոզմունք հայտնեց փոխնախարարը: