Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Մեծ Բրիտանիայից պահանջել է վերադարձնել Թութանհամոնի քարե կիսանդրին, հաղորդում է Arab News-ը։
Կիսանդրին պետք է վաճառվի Christie’s աճուրդի տանը՝ հուլիսի 4-ին կայանալիք աճուրդի ժամանակ։
«Լոնդոնում Եգիպտոսի դեսպանատունը, իր հերթին, դիմել է բրիտանական ԱԳՆ և աճուրդի տուն՝ հայտարարելով հուշարձանի նկատմամբ Եգիպտոսի իրավունքների մասին»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում։