Թաիլանդի Խուն Խան քաղաքում է գտնվում Wat Pa Maha Chedi Kaew բուդդայական տաճարը, որի նմանը աշխարհում չկա: Սա ինքնավերլուծության և աղոթքի համար նախատեսված հանգիստ վայր է, սակայն մեկ փաստ կա, որը այս վայրը յուրահատուկ է դարձնում. տաճարը պատրաստված է Heineken և Chang գարեջրերի 1,5 միլիոն շշերից: Շշերից պատրաստված են ոչ միայն պատերն ու տանիքը, այլև Բուդդայի արձանն ու խճանկարը: Զարմանալի չէ, որ այս տաճարը հայտնի է նաև Wat Lan Kuad (Մեկ միլիոն շշերի տաճար) անվանմամբ:
Տաճարը ամրացված է բետոնով:
Ամեն ինչ սկսվել է 1984թ., երբ հոգևորականները սկսել են հավաքել գարեջրի դատարկ շշեր: Նրանք նկատել են, որ շշերը հեշտ են մաքրվում, չեն կորցնում գույնը և լավ լուսավորություն են ապահովում: Հարկ է նշել, որ բուդդա-հոգևորականները գարեջուր չեն խմում, քանի որ նրանց հավատքը արգելում է դա, նրանք օգտագործում են միայն դեն նետված շշերը և ներկա պահին էլ հավաքում են դրանք հետագա օգտագործման համար, գրում է kedem.ru-ն:












































