Լուրեր
Այս հաղթանակը Վահագն Գևորգյանինը չէ, այլ Ծառուկյանինն ու ԲՀԿ-ինը

«Մեր մրցակցին զիջելու նախադրյալներ ու նախանշաններ կարծես թե չկային մինչև ամենավերջին քվեն հաշվելը. ընտրատեղամասեր կային, որտեղ մեր թեկնածուի ձայները եռապատիկ գերազանցում էին: Մեր հաղթանակը ռեալ պատկերացնում էինք: Դասական քաղաքականության առումով Աբովյանում վերջին ընտրությունների քվեների բաշխումը տրամաբանությունից զուրկ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով նաև, որ արժանապատվորեն են ընդունում պարտությունը:

«Քաղաքացու քվեն կարևորագույն արժեք է, և դրա վրա է խարսխվում ժողովրդավարությունը: Բայց Աբովյանում քվեն տալու մոտիվացիան, պատճառները, նաև այդ քվեին արժանանալու գործիքակազմը խիստ քննարկելի են, ինչի շուրջ ես հայտարարություն արեցի՝ ասելով, որ Աբովյանում Վահագն Գևորգյանը և նրա քաղաքական հովանավորյալները չեն հաղթել, այլ պարտվել է արժանապատիվ քաղաքացին: Սա չի նշանակում, որ նրանց քվե տվողները արժանապատիվ չեն, այլ նշանակում է, որ իրենք այդ հաղթանակը կերտել են անարժանապատիվ ճանապարհներով»,- նշեց մարզպետը:

Աբովյանցին իր քվեով «այո» ասաց կլանային կառավարությանը»,- ընդգծեց Ռ. Պետրոսյանը՝ հավելելով, որ առաջնահերթությունը մնում է Աբովյան քաղաքում օրենքի գերակայություն և իրավահավասարություն հաստատելը:

  • Դիտումներ՝ *