ՌԴ կազմի մեջ մտնող Տըվայի Հանրապետության Փիյ-Հեմ -շրջանում տղամարդը կարողացել է դուրս պրծնել վայրի արջի ճանկերից՝ կծելով նրա լեզուն՝ գրում է korrespondent.net -ը։
29-ամյա Նիկոլայ Իգրիտը երկու այլ տղամարդկանց հետ գնացել է անտառ եղջյուրներ փնտրելու։ Տայգայում նրանք հեռացել են տարբեր ուղղություններով․ Իգրիտը պատահաբար հանդիպել է վայրի արջի։
Սկզբում նա փորձել է աղմուկով վախեցնել կենդանուն, սակայն արջը հարձակվել է, պայքարի ժամանակ տղամարդը կծել է նրա լեզուն։
Ընկերները գտել են նրան՝ մարմնի տարբեր մասերում բազմաթիվ վերքերով, և տեղափոխել են հիվանդանոց։