Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Այլևս չեմ ուզում քաղաքականության մեջ ներգրավված լինել. Աղաբեկյանն այլ պլաններ ունի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Պարոն Աղաբեկյան, ինչո՞վ է պայմանավորված ձեր ազատումը։ Դո՞ւք եք նման ցանկություն հայտնել։

– Այո, արդեն մեկ տարի է՝ նման ցանկություն ունեի։ Պարզապես կիսատ գործեր կային, դրա համար էլ նախագահը որոշում չէր կայացնում, իսկ հիմա կայացրել է։ Ուզում եմ հանգստի անցնել, այդքան բան։

Հանգիստ եք անցնում քաղաքականությունի՞ց։ Էլ քաղաքականությամբ չե՞ք զբաղվելու։

-Միանշանակ, ոչ։ Քաղաքականության մեջ այլևս չեմ ուզում ներգրավված լինել։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված ձեր այդ հանկարծակի ցանկությունը։ Նախկինում ասում էինք, թե մեծ պլաններ ունեք Արցախի հետ կապված։

– Հենց դրա համար էլ դուրս եմ գալիս քաղաքականությունից, որ այդ մեծ պլանները իրականություն դարձնեմ։

Քաղաքականությունը խոչընդոտո՞ւմ էր։

-Միանշանակ։

Պարոն Աղաբեկյան, հնարավո՞ր է՝ Ձեր պաշտոնանկությունը պայմանավորված էր ՀայաստանԱրցախ առկա ներքին լարվածությամբ։

-Ես չգիտեմ՝ ինչի մասին եք խոսում, բայց, իհարկե, ոչ։

Ես նկատի ունեմ Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտ վերջին շրջանում ստեղծված որոշակի լարվածությունը։ Փաշինյանի ու Բակո Սահակյանի միջև, հատկապես Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության երաշխավորությունից հետո, երկուստեք լարվածություն առաջացավ։ Ապա Դաշնակցությունն ակտիվացավ, որի անդամ եք հանդիսանում նաև Դուք։

-Ես արդեն մեկ տարի է՝ քաղաքականության մեջ ոչ մի կարծիք չեմ հայտնում, չեմ բարձրաձայնում, չեմ խոսում քաղաքականությունից։ Այնպես որ, այլ պատճառներ փնտրել պետք չէ։

Բայց ընդունո՞ւմ եք, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև որոշակի լարվածություն կա։

-Թեթև տարեք։ Ես 1992 թվականից դերակատար եմ եղել, նման դեպքեր շատ են եղել, բոլորն անցողիկ են։

Համաձայն եք, որ այդ լարվածությունն առաջացավ Ռոբերտ Քոչարյանի ֆակտորով պայմանավորված։

-Ես էլ չեմ կարող ձեր հարցերին պատասխանել, քանի որ քաղաքական հարցեր եք տալիս, իսկ ես արդեն ասացի։

Իսկ ինչո՞վ եք զբաղվելու քաղաքականությունից դուրս։

-Պետք է գաք իմ նստավայր ու տեսնեք, թե ինչով եմ զբաղվում։

Իսկ «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունը շարունակվելո՞ւ է։

-Իսկ «Մարտիկ» հիմնադրամով զբաղվում եմ և շարունակելու եմ զբաղվել։ Հաջողություն ձեզ։

Հ․ Գ. Անցած տարի սեպտեմբերին Քննչական կոմիտեի՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր բացահայտվեցին «Մարտիկ» հիմնադրամում, որի արդյունքում մեղադրանք առաջադրվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։ Վերջինս մեղադրվում էր «Մարտիկ» հիմնադրամից ավելի քան 54 միլիոն դրամ հափշտակելու մեջ։ Վերջերս, սակայն, այդ քրեական գործը կարճվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում