Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը՝ օրենքի շրջանակներում, բայց խնդրահարույց՝ Արցախյան հարցում

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն Արցախում սկսել է ստորագրահավաք. համապատասխան թվով ստորագրությունները պետք է ներկայացվեն խորհրդարան՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով: Հավաքվող ստորագրությունները միտված են քաղաքացիության նորմի փոփոխմանը. Արցախի Սահմանադրությունն ամրագրում է՝ եթե անձը 10 տարի մշտապես չի բնակվել Արցախում, չի կարող դառնալ նախագահի թեկնածու: Սամվել Բաբայանի կողմնակիցներն առաջարկել են՝ եթե անձն ապրել է Հայաստանում 10 տարի, դա պետք է համարել նաև Արցախի քաղաքացիություն ունենալու իրավական նորմ։

Ինչպես հայտնի է՝ Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում ֆավորիտ թեկնածուները երեքն են՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, և եթե Սամվել Բաբայանին հնարավորություն տրվի առաջադրվել՝ նաև նա։

Քաղաքական ուժերը թեպետ այս նախընտրական շրջանում տարբեր դիրքավորումներ ունեն, այդուհանդերձ մի հարցի շուրջ համակարծիք են՝ ամեն ինչ պետք է արվի օրենքի սահմաններում։ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, մեկնաբանելով ստորագրահավաք անցկացնելու հարցը, նշել է, որ այդ հարցի պատասխանի լիիրավ իրավունքը պատկանում է մեր ժողովրդին: «Մենք որդեգրել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու ճանապարհը և օրենքի ու օրինականության շրջանակում ընթացող բոլոր գործընթացներին պետք է հանգիստ վերաբերվենք»,- ասել է Հարությունյանը։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ ունեն իրենց նպատակը, ռազմավարությունն ու մտադրությունները. «Այստեղ քննադատել կամ պաշտպանել պետք չէ, սա այլ տիրությում է։ Կարևոր է, որ ցանկացած քայլ լինի օրենքին համապատասխան, այսպիսի գործառույթը համապատասխանո՞ւմ է մեր օրենսդրությանը՝ այո՛, թույլատրվում է և համապատասխանում, նորմալ է ընթանում՝ ընդհանուր առմամբ «այո»։ Եթե այդպես է՝ պետությունը չի կարող խոչընդոտ լինել»։

Բաբայանը շարունակեց՝ իրենք գերխնդիր են համարում, որ ամեն ինչ անցնի օրենքին համապատասխան. «Միայն այս տեսանկյունից ենք դիտարկում»։

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք որևէ վտանգ արդեն բանակցային գործընթացի համար չի՞ պարունակում Սամվել Բաբայանի առաջարկածը՝ առ այն, որ նրանք, ովքեր ՀՀ քաղաքացի են եղել տասը տարի, դա համարվի նաև Արցախի քաղաքացիություն, Դավիթ Բաբայանը նշեց. «Որպես Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ ասեմ՝ ես իմ ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերի ժամանակ այդ հարցին անդրադարձել եմ։ Մեր պետականաշինության վերջնանպատակը մեր Միացյալ հայոց պետականության ձևավորումն է՝ Արցախի և Հայաստանի մեկ միավոր լինելը, դրան ոչ ոք դեմ չէ։ Բայց դրան հասնելու տարբերակները տարբեր են՝ պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական զարգացումները, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այս ամենը մեր պետականության ու քաղաքականության վրա։ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ մենք պետություն չենք, գրավյալ տարածք ենք Հայաստանի կողմից, որ Արցախյան պետականություն հասկացություն չկա։ Կա երկու կատեգորիա՝ մեկը ղարաբաղցի-հայաստանցի սեպ խրող գարշելիներն են, նրանք անհավասարակշիռ են, երկու րոպե այդ աննորմալներին լսում ու հիասթափվում ես։ Բայց կա ավելի վտանգավոր կատեգորիա՝ նրանք, ովքեր քարոզում են, որ Արցախը մարզ է։ Նրանց պատկառելի մասն իրոք հայրենասեր ու նվիրված տղաներ են, որոնք զգացմունքային են մոտենում՝ ասելով, որ պետք է մարզ լինի Արցախը»։

Եթե պետության ատրիբուտներն ապամոնտաժվում են, ըստ Բաբայանի, իսկապես ստացվում է, որ Արցախն օկուպացված տարածք է. «Այսինքն՝ այն, ինչ ասում է Ադրբեջանը, մայր Հայաստանն էլ դառնում է թիրախ ու օկուպանտ. սա՞ է մեզ պետք։ Մեզ պետք է ճանաչման հասնել, հետագայում՝ վերջնական միավորման։ Իսկ Սամվել Բաբայանի ստորագրահավաքը լոկ իրավական դաշտում է պետք է դիտարկել, իսկ գաղափարները ժողովուրդը կորոշի»։

Արցախի խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Բաբայանի այս նախաձեռնությանը՝ նշեց. «Բոլոր ժամանակներում մենք կողմ ենք եղել այն ամենին, ինչ օրենքի շրջանակներում է։ Բայց մենք ամբողջ Սահմանադրությանն ենք դեմ քվեարկել և կոչ ենք արել ժողովրդին, որ այդ Սահմանադրությունը չընդունի։ Այդ կետը Սահմանադրության մի կետն է, ու չի կարելի այն Սահմանադրությունից հանել ու այդ կետի շուրջ կարծիքներ արտահայտել»։

Դեմ լինելով ամբողջ Սահմանադրությանը՝ մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշեց. «Քանի որ այն ընդունվել է՝ մենք բնական է, որ ենթարկվում ենք Սահմանադրությանը։ Մեծ աշխատանք է կատարվել, որ Սահմանադրությունը չընդունվի, բայց չի ստացվել։ Մենք այդ կետին մեծ ուշադրություն չենք դարձնում։ Համարում ենք, որ Սահմանադրության ցանկացած կետ մյուսի հետ կապված է, և ընդհանրության մեջ ենք դիտարկում հարցը, պետք է լինի նոր Սահմանադրություն, որտեղ պետք է քննարկվեն բոլոր կետերը, այդ թվում՝ հենց այդ կետը»։

Մեր այն դիտարկմանը, թե առհասարակ նորմա՞լ է սահմանադրական փոփոխություններ իրականացնել զուտ առաջադրվելու հնարավորության համար, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Ընդհանրապես ես կողմ եմ, որ այն, ինչ ժողովրդական հանրաքվեով է եղել, պետք է հենց այդ եղանակով էլ փոխվի։ Պետք է հանրաքվե անցկացվի, ու ողջ ժողովուրդը դրան մասնակցություն ունենա։ Ցանկացած հարցի դեպքում պետք է դնել համաժողովրդական քվեարկության»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում