«Քաղաքացիներն իրենց ազատ կամքի դրսևորմամբ որոշում են կայացրել ընտրելու քաղաքային իշխանություն, և դա, միանշանակ, ժողովրդավարության հաղթանակն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նախօրեին Աբովյանի քաղաքապետի ընտրություններին:
Այս պահին խմբակցության ղեկավարը դժվարանում է ասել, թե ինչն է պարտության պատճառը, բայց թիմը կվերլուծի պատճառները, հետևություններ կանի: