Համաձայն եմ այն մտքի հետ, որ Հայաստանը հիբրիդային պատերազմի տակ է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Հասարակությանը շփոթության մեջ են գցում: Լարվածությունը նրանից է, որ լյուստրացիա չի կատարվել:Ես կասկած չունեմ, որ հիբրիդային պատերազմը Ռուսաստանից է գալիս: Մոսկվան էլ պետք է հասկանա, որ այն կարող է նաև Հայաստանից գալ: Աշխարհը բարդանում է, ինֆորացիոն հոսքերը շատ են, երկրի ներսում ապակայունացնում են իրավիճակը: Պետք է արագ գործողությունների անցնել»,-նշեց քաղաքագետը:











































