Այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովում հրավիրել է արտահերթ նիստ: Ինչպես հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, հունիսի 14-ին Արյան դոնորների միջազգային օրն է:
«Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը կազմակերպում է արշավ՝ արյան հավաքագրում»,- ասաց նա՝ քաղաքացիներին կոչ անելով հանդես գալ որպես արյան դոնոր և փրկել կյանքեր:
Նրա խոսքով՝ արյան բավարար բանկ ունենալը շատ լուրջ առողջապահական խնդիր է ու մեր երկրի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն. «Ես ինքս լինելու եմ այնտեղ և հանդես եմ գալու որպես դոնոր»:
Մանրամասները՝ տեսանյութում: