«Պարտության պատճառը մեկն է լինում՝ մի թեկնածուի նկատմամբ վստահությունն ավելի մեծ է լինում, քան մյուս թեկնածուի: Ընտրություններն անցել են թափանցիկ, իրավունքի բոլոր նորմերը պահպանվել են, ընտրություններն ընթացել են բարձր մակարդակով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նախօրեին Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ՔՊ թեկնածուի պարտությանը:
Լինելով կառավարող ուժ, նրա խոսքով, ՔՊ-ն ցույց տվեց, որ հավատարիմ է իր սկզբունքներին: