«Տեքստի մեջ հստակ նշված է, որ այս երկրում չկան շատ անհատ իրավաբաններ, որոնք, ըստ ՀՀ նախագահի, կարող են հավակնել այդ պաշտոնին: Մեկ տարի մենք հավաքագրել ենք թեկնածուներ և այդ եղած շրջանակից առաջարկել ենք Վահե Գրիգորյանի թեկնածությունը»,- այս մասին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Տարասյանը նշեց, որ այստեղ խնդիրը քաղաքական շահարկումներից զերծ մնալն է, և ՀՀ նախագահը թեկնածուներ առաջադրելիս առաջնորդվել է համապետական ու համազգային շահերով: