Աֆղանստանի հարավում` Կանդահար մարզում, կանխվել է մահապարտ ահաբեկչի հարձակումը Հնդկաստանի դեսպանատան վրա, հաղորդում է Pajhwok գործակալությունը:
Գործակալության տվյալներով` գրոհայինը փորձել է ներխուժել վերահսկվող թաղամաս, որտեղ տեղակայված են Հնդկաստանի և Իրանի հյուպատոսությունները: Սակայն ահաբեկիչը գրավել է անվտանգության ծառայության աշխատակիցների ուշադրությունը, որից հետո փորձել է ներխուժել Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչության շենք և գործի դնել պայթուցիկ սարքը:
Ոստիկանները ստիպված են եղել գնդակահարել նրան: Տղամարդու վրա հայտնաբերվել է 10 կգ պայթուցիկ: Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:









































