Ֆուտբոլի Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության հաղթողը Պորտուգալիայի ազգային ընտրանին է:
Լիգայի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիայի և Նիդերլանդների հավաքականները: Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց և միայն 60-րդ րոպեին Գոնսալու Գուեդեշը խփեց Պորտուգալիայի առաջին և հաղթական գնդակը:
Պորտուգալիայի հավաքականն հաղթեց առաջին անգամ անցկացվող Ազգերի լիգայի խաղարկությունում: Նիդերլանդները երկրորդն է, իսկ բրոնզե մեդալները նվաճեցին Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները:
Այս հաղթանակի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը հանդես կգա Եվրո-2020-ի եզրափակչում: