Ճապոնիայում սարքավորում են հայտնագործել, որը կարող է կառավարել մարդու տրամադրությունը, հաղորդում է 3D News-ը։
Սարքավորումը սկավառակաների համար թողարկիչի տեսք ունի, որը միաժամանակ կարող է պատկերներ ցուցադրել, երաժշտություն հնչեցնել, ինչպես նաև հաճելի բույրեր արձակել։ Սարքավորման կաղապարը փայտից է, իսկ հաճելի բույրերն արձակվում են խողովակների միջոցով։
Multi Sensory Device XVG-01 սարքավորումը կցուցադրեն CES Asia 2019 ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 11-12-ը, Շանհայում։
https://www.youtube.com/watch?v=pghXYpjbiI0