Էլեկտրոնիկայի ճապոնական արտադրող Panasonic-ը հայտարարել է, որ Չինաստանում իր աշխատակիցներին փոխհատուցում կվճարի ծանր աշխատանքային պայմանների դիմաց: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խոսքը գերաղտոտված օդի մասին է, որն աշխատակիցները ստիպված են շնչել:
Ընկերության աշխատակիցները, ովքեր ուղարկվում են արտերկրում աշխատելու, միշտ էլ աշխատավարձի բարձրացում են ստանում, սակայն Panasonic-ը դարձել է առաջին ընկերությունը, որը պաշտոնապես փոխհատուցում է վճարում Չինաստանում օդի որակի հետ կապված խնդրի պատճառով:
Ճապոնական ընկերությունը չի հստակեցրել, թե որքան աշխատակիցներ կստանան փոխհատուցում և ինչ չափով:









































