Բելառուսական կողմը Ռուսաստանին է վերադարձրել 450 հազար տոննա «կեղտոտ նավթ», որը չէր համպատասխանում որակի չափանիշներին, քանի որ աղտոտված էր քլոր-օրգանական նյութերով։ Այս մասին հայտնել է բելառուսական նավթային ընկերությունը, որը զբաղվում է Ռուսաստանից Եվրոպա նավթի փոխադրմամբ։
450 հազար տոննա «կեղտոտ նավթը» Ռուսաստանից Բելառուսի միջոցով ուղարկվել էր Լեհաստան ու եվրոպական այլ պետություններ` տարանցումով արտահանման համար, սակայն բելառուսական կողմում նկատել են որակի անհամպատասխանությունը։ Այս նավթի փոխարեն նրանք ուղարկել են մաքուր նավթ։ Իսկ ռուսական նավթը հիմա օրական որոշակի չափաբաժիններով հետ են ուղարկում Ռուսաստան։
Այս խնդիրն այնքան մեծ է, որ հայտնվել է նաև Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում։ Բանն այն է, որ սա հարուցել է ոչ միայն տնտեսական, այլև «բարի համբավի վարկաբեկման խնդիրներ«, ինչպես դա բնորոշել է Վլադիմիր Պուտինը։











































