Թուրքիայից դուրս եկած բեռնատար նավի ուղևորներն Իսրայել հասնելով այրել են այն, հաղորդում է Haaretz պարբերականը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունը:
Պարբերականի տվյալներով, հունիսի 9-ի գիշերը իսրայելական զինված ուժերը ահազանգ են ստացել, որ «անհայտ անձինք» հրկիզել են արտասահմանյան նավը, որը կայանված է եղել Իսրայելի հյուսիսային ափին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պանամական դրոշով նավի վրա, որը դուրս է եկել թուրքական նավահանգստից ուրբաթ օրը, հունիսի 7-ին:
Հրդեհը հաջողվել է մարել: Միջադեպի ընթացքում զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: Զինվորականները պարզում են, թե միջադեպը քրեական բնույթ ունի, թե՞ ոչ: