Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով հավաքականը Լիխտենշտեյնի դեմ խաղում արժանի հաղթանակ տոնեց:
«Առաջին խաղակեսին պլանը աշխատեց, սակայն երկրորդ կեսում չխաղացինք այնպես, ինչպես պետք էր: Կարևոր էր, որ հաղթեցինք: Սա արժանի հաղթանակ էր: Ցավում էր, որ մի քանի փորձերի ժամանակ չգրավեցի մրցակցի դարպասը, սակայն այստեղ կարևորը թիմի հաղթանակ է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագը;
Մխիթարյանի խոսքով՝ թիմն ամեն ինչ անելու է հնարավորինս արագ վերականգնվելու և հաջորդ խաղին պատրաստվելու համար: