Thursday, 25 04 2024
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը

Մեկնարկում է «Հուսո առագաստ-2019» հեղինակային երգի միջազգային փառատոնը

«Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման հետ համատեղ 5-րդ տարին հայտարարում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի անցկացման մասին:

Փառատոնն ընթանում է 2 փուլով՝ նախընտրական և համերգային.

 Նախընտրական փուլը ներռում է հայտերի ընդունում և նախնական լսումներ (մինչև 10.07.2019), որի ընթացքում փառատոնի ժյուրիի կազմը կլսի նախապես հայտադիմումներ լրացրած մասնակիցներին։ Արդյունքում կորոշվեն «Լավագույն տասնյակ-2019» անվանակարգին արժանի մասնակիցները, որոնք իրենց ելույթներով կներկայանան հաջորդ՝ համերգային փուլին։ Ի դեպ, փառատոնի շրջանակում մասնակիցների կեցության հարցերը հոգում են փառատունի կազմակերպիչները։

 Համերգային փուլը տեղի է ունենալու ս.թ. հուլիսի 19-21-ը Գեղարքունիքի մարզում՝ Շորժա գյուղին հարակից «WishUp» լողափում։ Կազմակերպվելու է հեղինակային երգի եռօրյա համերգաշար, որն ամփոփվելու է հավաստագրերի, շնորհակալագրերի և խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ և հեղինակ-կատարողների մի քանի սերունդների մասնակցությամբ գալա մեծ համերգով։

Փառատոնի եռօրյա համերգաշարերին հանդես են գալու՝

 անվանի հայ հեղինակ-կատարողներ,

 հեղինակային երգի (Բարդ) ժանրում նորահայտ ստեղծագործողներ (հեղինակ-կատարողների նոր սերունդ),

 փառատոնի «Լավագույն տասնյակ» անվանակարգին արժանացած հեղինակ-կատարողներ,

 Հայաստան ժամանած արտերկրյա հյուրեր՝ հեղինակ-կատարողներ։

Հիշեցնենք՝ փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից։ Հիմնական նպատակը ոչ միայն

սկսնակ հեղինակ-կատարողներին հայտնաբերելն ու նրանց ստեղծագործական գործունությունը խթանելն է, բեմ տրամադրելը, այլև մշակութային միջավայր ստեղծելը և հեղինակային երգի (Բարդ) ժանրի սիրահարների ու երգահանների միջև շփում ապահովելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում