Thursday, 28 03 2024
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար

Հայաստանում շինծու, ֆինանսավորվող հակահեղափոխական ալիք են փորձում բարձրացնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)։

– Պարոն Առաքելյան, Չեխիայի դատարանը որոշել է Նարեկ Սարգսյանին արտահանձնել Հայաստան։ Միևնույն ժամանակ Միհրան Պողոսյանի հարցով Ռուսաստանը որոշում է կայացրել լուծել նրա ժամանակավոր կացության հարցը։ Սրանք կոնկրետ երկրների հարաբերությունների մակարդակով քաղաքական որոշումնե՞ր են։ Առհասարակ ի՞նչ է Ձեզ հայտնի Նարեկ Սարգսյանի արտահանձնումից։  

– Սա պարզ պատասխան ունի՝ Չեխիայի դատարանն արդար դատարան է, որը հիմնվում է օրենքի տառի վրա։ Այդ անձը հանցագործ է, նա նաև Չեխիայում է հանցագործություն կատարել՝ կեղծելով անունը։ Հիմնվելով այդ բոլոր փաստերի վրա՝ եվրոպական դատարանը կայացրել է որոշում Գոնսալեսին արտահանձնել Հայաստան։ Մինչդեռ Ռուսաստանի այսօրվա դատարանը բավականին հեռու է օրենքի տառից և արդարադատությունից և հիմնվում է քաղաքական և կոռուպցիոն քմահաճույքների վրա, որոնք տիրում են այսօրվա Ռուսաստանում։ Եվ նման որոշումները գալիս են վերևից, քանի որ այնտեղ որևէ դեպքում շարքային դատավորը իր վրա նման պատասխանատվություն չի վերցնի։ Սա հերթական հարվածն է ՀՀ-ին, ՀՀ կառավարությանը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի։ Այս բոլոր քարկոծումները Փաշինյանին են ուղղված։ Նման քարկոծում էր, երբ Պուտինը շնորհավորում էր Քոչարյանին, նման քարկոծում էր, երբ պաշտպանության նախկին նախարարին չարտահանձնեցին՝ պատճառաբանելով, որ ՌԴ քաղաքացիություն ունի և այլն։ Եվ չնայած նրան, որ հենց այսօր Փաշինյանը գտնվում է Սանկտ Պետերբուրգում և մասնակցում է տնտեսական ֆորումին, չնայած նրան, որ Պուտինը և Փաշինյանը պաշտոնապես ցույց են տալիս, որ ամեն ինչ նորմալ է, բայց պետք է հասկանալ մի բան, որ եթե նախկին կառավարությանը Ռուսաստանի կառավարությունը կարող էր պարզապես հրահանգ տալ, և որը միանգամից կատարվում էր, ապա այսօր ջանք պետք է թափեն Հայաստանում ինչ-որ բան անցկացնելու համար։ Մյուս կողմից՝ Փաշինյանը աշխատում է նաև ԵՄ-ի, Միացյալ Նահանգների հետ, ինչը ՌԴ նախագահին դուր չի գալիս։ Փաշինյանն այսօր ստիպված է Կրելմի հետ ունենալ մտերիմ հարաբերություն, և եթե այդ հարաբերությունները չլինեն, Կրեմլը վաղը կարող է ճգնաժամ և պատերազմ հրահրել Հայաստանի դեմ։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, և ես հասկանում եմ Փաշինյանին։ Ինչ խոսք, Փաշինյանն այսօր Հայաստանում ավելի ակտիվ բարեփոխումներ պետք է իրականացներ, այս գործընթացը արագացներ, բարձրացներ լյուստրացիայի հարցը, արմատական բարեփոխումներ պետք է արվեին բոլոր բնագավառներում՝ կրթություն, առողջապահություն և այլն, և եթե Փաշինյանը դա չանի, իմ կարծիքով, ինքը ինչ-որ ժամանակ հետո մեծ խնդիրներ կունենա Հայաստանում։ Դրա վառ օրինակը Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելն էր։ Սա ցույց տվեց, թե ինչպես են աշխատում, տեղերում նստած մարդիկ քոչարյանական չինովնիկներ են, որոնք երազում են՝ երբ է գալու այն ժամանակը, երբ կարող են նորից թալանել։

– Հայաստանի իշխանությունը պատրաստվում է ներդնել վեթինգի ինստիտուտը, զտում իրականացնել դատավորների շրջանում։ Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ այս փոփոխությունները կհանգեցնեն դատական իշխանությունում հեղափոխության։

– Ես դժվարանում եմ ասել, թե ինչ աստիճանի կլինի այդ ռեֆորմը։ Նշանակություն ունի, թե ինչ խորությամբ և ինչ մասշտաբների դա կհասնի։ Եթե դա արվի թեթև ձևով, համակարգը չքայքայելով, դա այլ բան է և անարդյունավետ, իսկ եթե իսկապես ռեֆորմներ են տեղի ունենալու, և շատ դատավորներ գնալու են թոշակի, և նրանց փոխարեն գալու են մարդիկ, որոնք պատրաստված են լինելու, և այդ հակակշիռների անկախ մեխանիզմն է գործելու, սա այլ բան է։ Այսինքն՝ եթե ստեղծվելու է նոր մեխանիզմ, որը, ինչպես ցանկացած երկրում, գործելու է անկախ, թափանցիկ և արդար, ապա, այո՛, արդյունավետ կլինի։

– Պարոն Առաքելյան, դատական իշխանությունների նկատմամբ անվստահությո՞ւնն է ուշացնում Հայաստանում ներդրումների հոսքը։

– Անշուշտ, դա գործոններից մեկն է, բայց միայն դա չէ։ Ուզում եմ նորից ընդգծել, որ Սփյուռքն անհամբեր սպասում է Հայաստանում շատ խորը և լուրջ ռեֆորմների։ Այդ ռեֆորմները պետք է անցկացվեն բոլոր բնագավառներում։ Իմ կարծիքով՝ պետք է լինի լյուստրացիա, և նախկին չինովնիկները, որ այսօր դեռ պաշտոն ունեն, իրենք պետք է տեղ չունենային համակարգում։ Ես համոզված եմ, որ երբ Հայաստանում սկսվեն խորը ռեֆորմներ, շարժը միանգամից կնկատվի։

Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ներքաղաքական զարգացումները։ Որքանո՞վ այսօր կա հակահեղափոխության, ռևանշի վտանգ։ Փաշինյանը նախօրեին ոստիկանապետին և ԱԱԾ պետին հանձնարարականներ տվեց։

– Կարող եմ ասել, որ նախևառաջ ես զգում եմ, որ Հայաստանում հսկայական շինծու, ֆինանսավորվող հակահեղափոխական ալիք են փորձում բարձրացնել։ Բնականաբար, այդ փորձերին պետք է համապատասխան արձագանքել, բայց դա պետք է արվի օրենքի սահմաններում։ Չի կարելի իբրև օրինակ վերցնել Պինոչետին։ Եվ, ճիշտն ասած, դրա կարիքը չկա, քանի որ այդ ալիքը բարձրացնողներն այնքան «կեղտոտ ձեռքեր» ունեն, որ բավական կլինի պարզապես իրենց լափածի կապակցությամբ իրական պատասխանատվության կանչել։ Համոզված եմ՝ այդ հակահարվածը կարող է շատ շուտ տեղ հասնել։ Անկեղծ ասած, ես ակնկալում էի, որ այս քայլերը ավելի վաղ պետք է արվեին։ Բոլորս պիտի պարզ հասկանանք, որ առանց այդ պայքարի և դրա հետ մեկտեղ ռեֆորմների՝ Հայաստանը ուղղակի կկործանվի։ Մեր հույսն ու հավատն այն է, որ իրավական երկիր դառնանք, և նորմալ երկիր լինելով՝ Արևմուտքը մեզ ձեռք կմեկնի, և ներդրումներ կգան Հայաստան։ Ռեֆորմները պետք է տեղի ունենան, այլ տարբերակ չկա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում