Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Այն հաղթանակը, որն իրականում պետք է Ծառուկյանին, եթե…

Աբովյանի քաղաքապետի ընտրությունը, որ տեղի է ունենալու հունիսի 9-ին, անկասկած ավելին է, քան Հայաստանի քաղաքներից մեկի քաղաքապետի ընտրություն, քան պարզապես ՏԻՄ ընտրություն: Իհարկե հարկ է արձանագրել մի բան, որ ՏԻՄ ընտրությունը մեր քաղաքական համակարգում, որպես այդպիսին, ընկալվել է անհամարժեք ապաքաղաքական: Այն դեպքում, երբ ՏԻՄ ընտրությունը զարգացած քաղաքական համակարգով երկրներում համապետական քաղաքական կյանքի առաջին աստիճաններից է, որտեղ սկզբունքորեն փոխվում է քաղաքական հաջողությունը ավելի բարձր մակարդակների համար: Հայաստանյան համակարգն իր հայտնի առանձնահատկություններով խեղել էր, իհարկե, ամեն ինչ, այդ թվում՝ ՏԻՄ ընտրության նշանակությունը, որպես քաղաքական գործընթացի բաղադրիչ:

Սակայն ներկայումս էլ վաղ է խոսել այն մասին, որ Հայաստանն ունի քաղաքական համակարգ, և դրանում իր տեղն է գտնում ՏԻՄ մակարդակի ընտրությունը: Այդուհանդերձ, նոր իրավիճակում պատկերն ու բնույթն այլ են, ըստ այդմ՝ ՏԻՄ ընտրությունները կարող են վերածվել քաղաքական պայքարի կարևոր աստիճանահարթակի, որտեղ քաղաքական ուժերը կփորձեն ձևավորել իրենց համապետական հաջողության սոցիալական բազան: Այդ ամենով հանդերձ, Աբովյանի ընտրության նշանակությունն ու քաղաքական ինտրիգը այս պահին, իհարկե, այլ է: Այստեղ մրցակցում են կառավարող ՔՊ-ն, և Աբովյանում փաստացի «կառավարող» ԲՀԿ-ն, որը խորհրդարանում երկրորդն ուժն է և, ընդհանրապես, հավակնում է նոր Հայաստանում էլ պահպանել հնից եկող իր առնվազն երկրորդ տեղը, այս դեպքում իրատեսական ակնկալիքով, որ ընտրական ինստիտուտի պայմաններում հնարավոր է մտածել կառավարող ուժին հաղթելու ժամանակի մասին: Կառավարող ուժն իր հերթին ունի երկու խնդիր՝ հաղթել և պահպանել քաղաքական գերակայությունը, մյուս կողմից կա խնդիր, ի վերջո, ձևավորել քաղաքական համակարգ և դաշտ, այլապես ներքին իրավիճակի առողջացման երկարատև լուծումներ գտնվել չեն կարող:

Ի վերջո` առողջ համակարգ ունենալու համար պետք է առողջ մրցակցություն: Դրա համար պետք են կենսունակ ուժեր: Հայաստանում այդ ամենի ձևավորման փուլ է, անցումային փուլ, հնի և նորի միախառնումով: Աբովյանն այդ փուլում կունենա էական նշանակություն, ընտրության ցանկացած ելքի պարագայում: Եթե հաջողի ՔՊ թեկնածուն, ապա դա կնշանակի ԲՀԿ շոշափելի քաղաքական պարտություն՝ հաշվի առնելով այն, որ Գագիկ Ծառուկյանը կպարտվի փաստորեն իր «դաշտում»: Այդ անհաջողությունը էապես կարժեզրկի ԲՀԿ քաղաքական բաժնետոմսերը, որոնք՝ դատելով խորհրդարանի ընտրության արդյունքից, առանց այդ էլ բարձրարժեք չեն: Դա կնշանակի, որ քաղաքական համակարգում, այսպես ասած, երկրորդի համար պայքարում ԲՀԿ-ն էապես թուլացնում է դիրքերը, թեև պարզ չէ, թե ում համեմատ, քանի որ էապես ուժեղացող դիրքերով երկրորդ այս պահին չի նշմարվում, անգամ ի դեմս երկրորդ նախագահի, որն ունի իր խնդիրները:

Եթե Աբովյանում հաղթում է ԲՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն, ապա «Բարգավաճ Հայաստանը» էական քայլ է կատարում երկրորդ դիրքում ամրապնդվելու ուղղությամբ: Ընդ որում, դա առերևույթ տեղի է ունենում «Իմ քայլի» պարտությամբ, սակայն մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն էլ ստանում է հավելյալ հնարավորություն՝ ցույց տալու, որ Հայաստանում ժողովրդավարությունն առաջ է գնում, և ընդդիմադիր ուժը կարող է քաղաքապետի թեկնածուի հարցում հաղթել կառավարող հեղափոխական ուժի թեկնածուին: Իհարկե, այդ դասավորությունը որոշակի ներքին լարումներ կառաջացնի հենց կառավարող ուժի ներսում, սակայն այդ խնդիրը ՔՊ-ի համար կա առանց Աբովյանի էլ, ընդհանրապես առանց ՏԻՄ-ի էլ, քանի որ ՔՊ-ն ինքն էլ դեռ պետք է դառնա արդիական կուսակցական համակարգ: Մյուս կողմից, հակառակ ճամբարում ԲՀԿ հաղթանակը կփորձեն օգտագործել իբրև Փաշինյան-Ծառուկյան պայմանավորվածություն, և այդպիսով այնքան էլ միարժեք չէ, որ Աբովյանում հաղթանակը ԲՀԿ-ին կտա մեծ առավելություն: Ի վերջո, այդ իմաստով ԲՀԿ խնդիրն այլ է, և այդ կուսակցությանը քաղաքական դիրքերի ամրության համար պետք է հաղթանակ ոչ թե իշխանության, այլ, այսպես ասած՝ ընդդիմությունների նկատմամբ: Իսկ այդպիսի դիմակայություն դեռևս չկա, մինչդեռ Ծառուկյանի համար՝ եթե նա մնում է քաղաքականության մեջ և պահում կուսակցությունը, դրա հնարավորինս արագ «նախաձեռնումը» շատ կարևոր է, որովհետև ժամանակն այդ իմաստով չի աշխատում ԲՀԿ օգտին՝ դարձյալ, անկախ Աբովյանում ընտրության արդյունքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում