Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Երբ հասարակությունն արյուն է պահանջում․ չի կարելի Քոչարյանի «մուռը» հանել Մանվելից

Ստրասբուրգյան դատարանն հունիսի 6-ին գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ միջանկյալ որոշում է ընդունել՝ արձանագրելով՝ Գրիգորյանը պետք է բուժում ստանա պաշտպանների մատնանշած հիվանդանոցում, ոչ թե դատապարտյալների համար նախատեսված բժշկական կենտրոնում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասցեագրված դիմումում Գրիգորյանի պաշտպանները նշել էին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավորը, չնայած բազմաթիվ հիվանդությունները, համապատասխան բուժում չի ստանում։ Մինչ ՄԻԵԴ որոշումը, Գրիգորյանը հունիսի 6-ի առավոտյան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ԵԿՄ նախկին նախագահի հարցում Հայաստանի իշխանությունն ու արդարադատությունը, մեղմ ասած, հումանիստական մոտեցում չեն ցուցաբերել ու նրա առողջության կտրուկ վատթարացմանը նախորդել էր Գրիգորյանի տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոցից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որը, մեղմ ասած, չի կատարում հիվանդ դատապարտյալներին կամ ազատազրկվածներին պատշաճ բուժսպասարկում տրամադրելու առաքելություն։

Մանվել Գիրգորյանի դեպքը բացահայտում է, որ հայաստանյան արդարադատությունը մնացել է, մեղմ ասած, պատժիչ տրամաբանության մեջ՝ հասարակությանն ու միջազգային հանրությանը ներկայանալով ռեպրեսիվ, ոչ հումանիստական դեմքով։

Բնավ ցանկություն չունեմ արդարացնելու այն այլանդակությունները, որոնք ԵԿՄ նախակին նախագահն արել է քաղաքացիական կյանքում։ Գրիգորյանն այն մարդկանցից է, որոնք հաղթել են պատերազմում՝ պարտվելով խաղաղությանը։ Սա ակնհայտ է ու վիճարկան ենթակա չէ, ինչպես նաև՝ այն, որ գեներալը պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե դատարանը հաստատված համարի նրա հանցագործությունն՝ անկախ պատերազմում ունեցած մեծ ավանդից։

Բայց աներկբա է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կետոացիդոզով կալանավոր չի կարող լինել։ Ոչ մի պարագայում չի կարելի գիտակցաբար մարդուն սպանել՝ վերջինիս անազատության մեջ թողնելով անպաշտպան։ Չի կարելի որևէ երկրում՝ հատկապես այսօրվա Հայաստանում, որն իրեն համարում է Սիրո և Համերաշխության հեղափոխության ծնունդ։

Այս ճշմարտությունը պետք էր հասկանալ՝ առանց ՄԻԵԴ-ի որոշման ու տարակուսելի է, որ անգամ դրանից հետո Վերաքննիչ դատարանը հետաձգում է գեներալի խափանման միջոցի քննության հարցը՝ արդարադատության համակարգը դարձնելով հիվանդ մարդուն սպանելու գործիք։

Հարցն ունի քաղաքական, բարոյական բաղադրիչներ ու կրկնում եմ՝ խնդիրն այն չէ, որ բանական որևէ մարդ կարող է արդարացնել Մանվելի արարքները։
Գեներալ Մանվելի դեպքը ցույց է տալիս, որ Հայաստանի արդարադատությունը կանգնած է հումանիտար, բարոյական կոլապսի եզրագծին ու իրապես արմատական, եթե կուզեք՝ քաղաքակրթական վերափոխման անհրաժեշտություն ունի։

Մյուս կողմից՝ հասարակությունն արյուն է ուզում ու այստեղ խնդիրն ավելի գլոբալ է, որի պատասխանատուն միայն դատարանները չեն։ Քրեաօլիրգարխիան, որի ներկայացուցիչներից մեկը եղել է Մանվել Գրիգորյանը, քսան տարի կեղեքել է հասարակությանը ու վերջինս ցանկանում է նրա ներկայացուցիչներին պատժված, ունեզրկված տեսնել, սակայն որևէ կերպ չի կարելի թույլ տալ, որ լյումպենը դառնա օրակարգ թելադրող․ բոլոր հանցագործությունները պետք է բացահայտվեն օրենքով սահմանված կարգով ու բոլոր մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։ Մյուս կողմից՝ առնվազն անարդար է, որ նախկին համակարգի նշանային դեմքերը, խոշոր կոռուպցիոներներն ազատության մեջ են ու վայելում են իրենց լափածը ու նախկին համակարգի փոխարեն՝ դատվում է մի գեներալ, որն, այնուամենայնիվ, ավանդ ունի պատերազմում։ Կրկնակի ցավալի է, որ Էջմիածնի ապաքրեականացումը տարածվեց օլիգարխացած գեներալի վրա, սակայն, ըստ էության, շրջանցեց նույն քաղաքի քրեական հայտնի հեղինակությանը, որը խրախճանքների մեջ է ու շարունակում է լյումպենին «քսի» տալ Մանվելի վրա։

Այս մթնոլորտի ձևավորման հարցում մեղքի ու պատասխանատվության իր բաժինն ունի նաև իշխանությունը, որը, մեղմ ասած, խրախուսում է «փողոցային» արդարադատությունը՝ հասարակությանը տեսարաններով «սնելու» և նրան նախկինների նկատմամբ ատելության հիմքով կոնսոլիդացնելու նպատակով։ Այնպիսի տպավորություն է, որ իշխանության «ատամները» դեռևս հասու չեն Ռոբերտ Քոչարյանին, վրեժխնդրության թիրախում հայտնվել է բոլորից լքված գեներալը։

Եթե, Աստված մի արասցե, Մանվելը բանտում մեռնի, պատասխանատվությունը չի մնալու հայտնի կրիմինալի փողերով ու ցուցումով նրա դեմ ցույցեր կազմակերպողների, ոչ էլ՝ արյուն տենչացող լյումպենի վրա։ Քաղաքական, բարոյական պատասխանատվությունը չի մնալու նաև կոռումպացված դատական համակարգի կամ ռեպրեսիվ քրեակատարողական ծառայության վրա։ Մանվելի հնարավոր մահը մնալու է Նիկոլ Փաշինյանի վրա՝ ակնհայտորեն կասկածի տակ դնելով հեղափոխության թավիշը, սերն ու հանդուրժողականությունը։

Մանվելը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, սակայն մինչ այդ պետք է փրկել նրա կյանքը։ Հետո՝ կարող է ուշ լինել, ու այսօր արյուն, իսկ մենթալիտետով «մեռել սիրող» ժողովուրդը մեղավորներ կարող է փնտրել այլ տեղում։

Հավատացեք՝ Մանվելն արդեն կրել է իր պատիժը ու ճաղերը չեն, որ պետք է լինեն դրա արտահայտությունը՝ նրա արաքները մերժել են հասարակությունը, անգամ նրա մարտական ընկերները, իսկ հիմա մարդու կյանքը փրկել է պետք։ Պետք է փոխվի գեներալի խափանման միջոցը՝ գոնե մինչև դատավարության ավարտը։ Չի կարելի սպանել մարդուն։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում