Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երևանի և Ստեփանակերտի միջև առկա անջրպետը վտանգավոր և մտահոգիչ է. ո՞ւմ է այն ձեռնտու

Երևանի և Ստեփանակերտի միջև տարաձայնությունները նոր թափ են ստանում։ Այս անգամ հարցն առնչվում է ոչ թե ներքաղաքական օրակարգին և մասնավորապես ՀՀ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին, այլ Արցախյան հիմնահարցին։ Լրագրողների հետ ճեպազրույցում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտնած դավադրությունների վերաբերյալ սլաքներն  ըստ էության ուղղեց Արցախի գործող իշխանություններին՝ ասելով, որ թեև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հետ հանդիպման ժամանակ հավանություն է տալիս Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականին, սակայն հետո փորձում են իրեն մեղադրել հողեր հանձնելու մեջ: Վարչապետը նաև նշել է, որ նախկին իշխանությունները, ի տարբերություն իրեն, Արցախի ղեկավարությանը տեղյակ չեն պահել բանակցությունների մանրամասներին։ Փաշինյանին պատասխանել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ հերքելով վերջին պնդումը.

«Առհասարակ, և՛ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին»։ Բակո Սահակյանը նաև   նշել է, որ  եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, ապա կարևոր  է այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Հայաստանի և Արցախի ղեկավարությունների այսպիսի անհամաձայնությունը խիստ մտահոգիչ է. «Տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը նշում է, որ Արցախի ղեկավարությունը բանակցային գործընթացից տեղյակ չի եղել, իսկ Բակո Սահակյանը հակադարձում  է, թե տեղյակ է եղել… չենք կարող ասել, թե որն է իրական։ Հնարավոր է Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հինգ անգամ հարցրել է, բայց կարող է չունի Արցախի ղեկավարության մոտ վստահության պաշար, և նա պարզապես չի պատասխանել, ոչ թե տեղյակ չէր։ Դա տեղի ունեցած հնարավոր սցենարներից մեկն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանն ընդգծեց. «Եթե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վերցնենք որպես հիմք, ապա ես կհամաձայնեմ Բակո Սահակյանի հետ այն հարցում, որ լավագույն տարբերակը Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադառնալն է, որպեսզի այդպիսի խնդիրներ չառաջանան»։

Մեր զրուցակիցը  խորհուրդ է տալիս Արցախի իշխանություններին առավել մեծ ճկունություն դրսևորել Հայաստանի հետ հարաբերություններում. «Քանի որ Հայաստանի նոր իշխանությունները ներկայացնում են Հայաստանի ժողովուրդը, իսկ Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև արհեստական անջրպետները միայն կքայքայեն մեր պետականությունը»։

Հեղափոխությունից անմիջապես հետո, երբ դժգոհություններ հասունացան նաև Արցախում, վարչապետ Փաշինյանն իր անթաքույց աջակցությունը հայտնեց Բակո Սահակյանին, այժմ նման տարաձայնությունների պատճառը ո՞րն է՝ հարցին ի պատասխան Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Փաշինյանը Բակո Սահակյանին պաշտպանեց այն պատճառով, որ կար այն գիտակցումը, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հնարավոր չէ իրականացնել Արցախում՝ հաշվի առնելով անվտանգության հանգամանքը։ Ես այն կարծիքին եմ, որ անձնական համակրանքն այստեղ  չկար։ Կա մեկ այլ գործոն՝ այն, որ Բակո Սահակյանը հայտարարեց, որ 2020 թվականին չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, և այսպես թե այնպես իշխանափոխություն լինելու է։ Ժամանակի ընթացքում Արցախում կգա իշխանություն, որի հետ հնարավոր կլինի փոխադարձ վստահության մթնոլորտ ապահովել՝ այնպես, ինչպես նախկին իշխանություններն ունեին Արցախի ղեկավարության հետ»։

Ըստ Ղևոնդյանի՝ կարևոր է, թե ովքեր են այսօր հավակնում Արցախի նախագահի պաշտոնին. «Երեք անձինք, որոնք այսօր կան ասպարեզում՝ Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան՝ կարծես թե նրանցից ոչ ոք, համեմատական կարգով եթե նայենք՝ Ա. Հարությունյանը, բայց ընդհանուր առմամբ  նրանցից ոչ ոք էլ չի կարող վայելել Հայաստանի ամենաբարձր վստահությունը։ Ես այդ առումով սպասում եմ որևէ նոր դերակատարի հայտնվելուն»։

Դիտարկմանը, թե Բակո Սահակյանը ասոցացվում է Հայաստանի նախկին ռեժիմի հետ, Ղևոնդյանը պատասխանեց. «Բակո Սահակյանը նախագահ է դարձել Հայաստանի նախկին ռեժիմի կառավարման ընթացքում, երբ Հայաստանն էր որոշում, թե Արցախում որ ուժը պետք է գա իշխանության, և ով պետք է ներկայացնի այդ ուժը։ Բնականաբար Հայաստանն ամբողջապես այդ գործընթացները կառավարում էր, և բնական է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները բերեցին այս ավտոմատացված համակարգի խաթարման, ինչի արդյունքները մենք այսօր քաղում ենք»։

Փորձագետ Արմեն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց՝ Հայաստանի և Արցախի միջև տարաձայնությունները նոր չեն սկսվել. «Ըստ էության հեղափոխությունից անմիջապես հետո դա նկատելի էր, թեպետ դրանք բացահայտ բնույթ չեն կրել, թաքցվել են երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարների կողմից։ Բայց վերջին ամիսների ընթացքում՝ քարոզարշավից սկսած, այդ տարաձայնություններն ակնհայտ երևացին։ Ցավալի է, որ դրանք հրապարակային բնույթ են կրում, մինչդեռ կարելի էր բոլոր խնդիրները ոչ հրապարակային տարբերակով լուծել, ինչը որոշակի առումով սպառնալիք է և իր մեջ վտանգներ է պարունակում»։

Վարդանյանի խոսքով՝ ճիշտ է, հեղափոխությունից հետո Փաշինյանը Բակո Սահակյանին պաշտպանեց, բայց Հայաստանում եկել է մի թիմ, որ իր արժեքային համակարգով, գաղափարախոսությամբ ու հայացքներով լրիվ հակառակ է  Ղարաբաղում գործող ուժերին. «Բացի այդ՝ Արցախի ղեկավարության գործընկերներից մի քանիսի և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված, և բնականաբար իրենք ծանր են տանում այդ իրողությունները, ու կան որոշակի տարաձայնություններ»։

Մեր զրուցակիցը նկատեց՝ Երևանի և Ստեփանակերտի միջև լարվածությունը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին. «Ամեն դեպքում Մոսկվան չի ուզում, որ Հայաստանում ու Արցախում լինի կուռ միասնականություն, ու միգուցե դրա վրա խաղալով՝ կփորձեն ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ գործադրել։ Բայց ամեն դեպքում՝ ես հույս ունեմ, որ բոլոր խնդիրները կկարգավորվեն, և այլևս միմյանց հրապարակային մեղադրանքներ չեն հնչեցվի։ Պատահական չէ, որ երբ Երևանում իբր հողերի հանձնման դեմ հանրահավաք տեղի ունեցավ, մամուլը գրեց, որ  այդտեղ մասնակցություն են ունեցել նաև Արցախի ռազմաքաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ։ Երևանում այդ մասին գիտեն, և վարչապետն էլ ակնարկեց, որ սոցիալական ցանցերում Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչների մարդիկ գրառումներ են անում, որով անվստահություն են սերմանում ՀՀ իշխանությունների հանդեպ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում